Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Աթլետիկի» դեմ խաղից հետո ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Կիլիանն անկասելի է։ Նրա խաղն այլ մակարդակի վրա է։ Բախտս բերել է, որ նրա հետ եմ խաղում, ոչ թե նրա դեմ։ Գուցե միայն Ֆրանսիա – Բելգիա հանդիպման դեպքում ստիպված կլինեմ նրան դիմակայել։
Նա աշխարհի լավագույն հարձակվողն է։ Նրան մոտ է միայն Հոլանդը»,- ասել է Տիբո Կուրտուան: