ԱՄՆ-ում համաժողովին դեսպան Մկրտչյանի մասնակցությամբ քննարկվել են էներգետիկայի ոլորտի հարցեր

Դեկտեմբեր 04,2025 13:48 Դեկտեմբերի 3-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին, որը կազմակերպվել էր ամերիկյան առաջատար էներգետիկ խորհրդատվական ընկերության՝ U.S. Energy Stream-ի կողմից։ Համաժողովին մասնակցել են ԱՄՆ Էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթը, ԱՄՆ կոնգրեսականներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև էներգետիկ ոլորտում ամերիկյան մասնավոր կազմակերպություններ։ Համաժողովին քննարկվել են էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի … Read more

Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն․ Նիկոլ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն, և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Ինչ … Read more

Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։ Նշենք, որ դեկտեմբերի 3-ին Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև … Read more

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04 Դեկտեմբերի 2025, 13:45 Իտալական հայտնի «F» շաբաթաթերթը հոդված է հրապարակել Հայաստանի մասին։ Հոդվածում Հայաստանը ներկայացվել է որպես «յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր՝ համեղ ու անմոռանալի խոհանոցով, գինեգործության հարուստ մշակույթով, հազարամյա պատմությամբ և անվերջ արկածներով»։ Լրագրողներն առանձնահատուկ նշել են Երևանը և Ջերմուկը, Գեղարդի վանքը և Նորավանքը, Սևանա լիճը և «Տաթևի թևեր» ճոպանուղին, ինչպես նաև … Read more

Բաքուն ակնկալում է 2026 թվականին Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում. Ալիևի ներկայացուցիչ

Բաքուն ակնկալում է 2026 թվականին Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Նման հայտարարություն է արել Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի։ Սա պատմական տարի է, հակամարտությունը վերջապես ավարտվել է, մենք մոտ ենք խաղաղության ձեւավորմանը։ Օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը թույլ տվեց հաստատել երկու … Read more

Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը, որն Արևմուտքը սանձազերծել է Ուկրաինայի ձեռքով․ Պուտին

Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը, որն Արևմուտքը սանձազերծել է Ուկրաինայի ձեռքով։ Այս մասին India today-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հատուկ գործողությունը պատերազմի սկիզբը չէ, այլ այն վերջ տալու փորձ»,- ավելացրել է նա։ Նշենք, որ Պուտինը երկօրյա այցով գտնվում է Հնդկաստանում։

Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխակերպման կայանը կլուծի ներմուծման և արտահանման ռեժիմային խնդիրները․ Փաշինյան

ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր կա, որի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի փոխակերպման կայան Հայաստան-Վրաստան տարածքում։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարկային ծրագիր կա, որը գործում է արդեն երկար ժամանակ։ Այն բավականին բարդ ծրագիր է, և մենք աշխատում ենք այն իրականացնել։ Ծրագրի իմաստը կայանում է նրանում, որ փոխակերպման կայանը … Read more