Սուրեն Պապիկյանն ու Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ծանոթացել են  «EDEX 2025»-ին ներկայացված ցուցանմուշներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ … Read more

«Ինտերը» հաղթել է և բարձրացել երրորդ տեղ

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել «Պիզայի» դեմ խաղում։ Երկրորդ խաղակեսում դուբլ է գրանցել Լաուտարո Մարտինեսը։ Հանդիպմանը հայտավորված էր Հենրիխ Մխիթարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 36-ամյա հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից։ «Ինտերը» 27 միավորով բարձրացել է երրորդ տեղ, «Պիզան» 10 միավորով 18-րդն է։

Գրիգորի Խաչատուրովին նոր մեղադրանք են առաջադրել. հայտարարվել է միջպետական հետախուզում

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել. այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։ «2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, … Read more

Ռուսաստանում գործարարները կարող են տուգանվել երաժշտության անօրինական օգտագործման համար

Սննդի օբյեկտների,  գեղեցկության սրահների և մասնավոր կլինիկաների սեփականատերերը սկսել են ստանալ բազմահազարային տուգանքներ՝ առանց հեղինակային իրավունքների երաժշտություն օգտագործելու համար։ Տուգանքները կարող են հասնել մինչև 5 միլիոն ռուբլու, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում առաջին անգամ վերանայվել են ֆոնային երաժշտության համար հեղինակային վճարների կարգն ու դրույքաչափերը, որոնք РАО-ն (Ռուսական հեղինակային ընկերություն) և ВОИС-ը (Համաշխարհային ինտելեկտուալ սեփականության … Read more

Մոտակա դպրոց պարտադիր հաճախելու հարց չի քննարկվում․ քաղաքապետարանը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը դպրոցի տնօրեններին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե հիմնականում որքան է կազմում աշակերտների՝ տանից դպրոց ընկած ճանապարհի հեռավորությունը: 24News-ի հետ զրույցում այս մասին ասաց հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը: «Մեզ նման հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարությունը, որից հետո մենք էլ ուղարկել ենք դպրոցի տնօրեններին: Դեռ վիճակագրություն չունենք, տվյալները … Read more

Սուքիասյանն ու Հակոբյանը ՔՊ ցուցակում չեն լինի

1 դեկտեմբերի 2025 – 17:08 AMT PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի ընդգրկվելու իշխող կուսակցության համամասնական ցուցակում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին ասել է նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, առանց ներկայացնելու չառաջադրվելու պատճառները, հայտնում է «Ազատությունը»։ Ցուցակում չի ընդգրկվելու նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչի մասին անձամբ տեղեկացրել` նշելով, … Read more

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովում քննարկվել է Բաքվում պահվող հայ պատանդների հարցը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։ Խորհրդաժողովի օրակարգը ներառում էր Բաքվում պահվող հայ … Read more

Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։ Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:   «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։   Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրությունում: Դիտումների քանակ17

Դադարեցնել անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը և նոր առաջնորդներ նշանակել այդ թեմերում. Միքայել և Բագրատ Սրբազաններ

«ԽՆԴՐՈՒՄ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ»․ ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔ․ ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ԵՒ ԲԱԳՐԱՏ ԱՐՔ․ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունից հետո բեմականացված խայտառակությունը, ինչպես նաեւ հաջորդող զարգացումները մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետեւյալ արձանագրումները․ ա/ Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք այլեւս չեն ցականում մաս կազմել մեր եղբայրության, … Read more