Սուքիասյանն ու Հակոբյանը ՔՊ ցուցակում չեն լինի

Սուքիասյանն ու Հակոբյանը ՔՊ ցուցակում չեն լինի

1 դեկտեմբերի 2025 – 17:08 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի ընդգրկվելու իշխող կուսակցության համամասնական ցուցակում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին ասել է նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը, առանց ներկայացնելու չառաջադրվելու պատճառները, հայտնում է «Ազատությունը»։

Ցուցակում չի ընդգրկվելու նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչի մասին անձամբ տեղեկացրել` նշելով, որ պատճառների մասին կխոսի ավելի ուշ։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ 2026 թվականին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունների համար համամասնական ցուցակում ընդգրկվելու նպատակով թեկնածուները կարող են ինքնառաջադրվել նոյեմբերի 1-ից մինչև 30-ը։ Այս գործընթացին կարող են մասնակցել ոչ միայն կուսակցության անդամները, այլև անկուսակցական անձինք՝ կուսակցության վարչության որևէ անդամի երաշխավորագրով։

Բացի Սուքիասյանից և Հակոբյանից, իշխող ուժի պատգամավորներ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանն ևս որոշել են չառաջադրվել ՔՊ-ի ցուցակով։

Leave a Comment