Արարատ Միրզոյանը մասնակցում է Բրյուսելում ընթացող ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստին

ԱԳՆ-ից հայտնում են, որ Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Տեսանյութը՝ այստեղ: Դիտումների քանակ2

Հրաչյա Հակոբյանը ՔՊ ցուցակում չի լինելու, Նիկոլ Փաշինյանը նորմալ է արձագանքել դրան

Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես չի առաջադրել իր թեկնածությունը՝ 2026 թվականի ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար։ Այդ մասին նա ասաց այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում։ «Ուղղակի չուզեցի։ Որեւէ պատճառ չկա։ Մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվելուց»,-ասաց նա։ Թե ինչո՞վ է զբաղվելու՝ դեռ չգիտի, բայց ՔՊ-ից դուրս չի գալու։ … Read more

«Սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով». «Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարք է մեկնարկել

«Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը, որի նպատակն է միավորել երիտասարդությանը ընդհանուր գաղափարի շուրջ՝ սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով ու բացահայտելով։ Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր դեպի Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր պատմական և հոգևոր ժառանգությանը … Read more

Պեսկովը նշել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Ուիթքոֆը

2 Դեկտեմբերի, 2025 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կքննարկեն Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Նրանք հնարավորություն կունենան քննարկելու Կիևի և Վաշինգտոնի միջև լուծումների որոնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները», — ասել է Պեսկովը հնդկական լրատվամիջոցների համար Sputnik India-ի կողմից … Read more

Ինչպե՞ս է սահմանվել առաջնահերթությունը, և առաջինը ո՞ր խմբերն են նախատեսվում ապահովագրվել, Ավանեսյան

Ազգային ժողովը նոյեմբերի 2-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրինագիծն ու կից երկու տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Դրա ընդունմանը կհաջորդի ենթաօրենսդրական ակտերի ընդունումը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ փուլային ձեւաչափով ներդրվելու է ընդհանրական համակարգ, որն ապահովելու է բոլոր քաղաքացիների առողջական հիմնական կարիքների բավարարումը: Համակարգը … Read more

Նյու Ջերսիում վատ եղանակի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ձմեռային անբարենպաստ եղանակը ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ավտովթարների պատճառ է դարձել, Միսուրիի նահանգում փակվել են դպրոցներ, Այովայում ավելի քան 30 սմ ձյուն է տեղացել։ ԱՄՆ-ի արևելյան ափում ևս սպասում են ձմեռային վտանգավոր եղանակի։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։  Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին դեկտեմբերի 1-ին նահանգի մի քանի հատվածներում արտակարգ դրություն է հայտարարել սպասվող … Read more

10-ը եպիսկոպոսների վարքագիծը գործադիր իշխանության միջամտության հետևանք է․ փաստաբան

Մայր Աթոռի եպիսկոպոսաց դասի 57 անդամներից 10-ի վարքագիծը ցույց է տալիս և ապացուցում է այն, որ Սահմանադիրը որքան իմաստուն է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգավիճակը ամրագրելով հենց Սահմանադրությամբ․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Իհարկե, սահմանադրական բազմաթիվ երաշխիքներ մեր աչքի առջև նսեմացվում են, սակայն դրանից սահմանադրական նորմերը չեն դադարում: Ակնհայտ է, որ … Read more

Ծնվել է Եվա Բաղդասարյանի առաջնեկը

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը եւ Էդգար Գրիգորյանը ծնողներ են դարձել: Զույգի առաջնեկը ծնվել է դեկտեմբերի մեկին:  Միացյալ Նահանգներում բնակվող ամուսինները որդի են ունեցել:  Այս աշնանը Եվայի եւ Էդգարի ընտանիքը դարձել է երեք տարեկան: Ամուսնության հոբելյանը նրանք նշել են Պունտա Կանայում:   Առողջ եւ անհոգ մանկություն ենք մաղթում բոլոր փոքրիկներին: … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք է մշակել. ինչ է հայտնել Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այլևս հայհոյանքին հայհոյանքով, իսկ վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանելու, բայց միևնույն ժամանակ կոչ է արել դա որպես թուլություն չընկալել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան սրտիկների և սիրո խոստովանության փոխարեն հանրությանը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՔՊ վարչության որոշմամբ ընդունված կուսակցության Էթիկայի կանոնագիրքը։ Փաշինյանը գրել էր․ «Էթիկայի կանոնագրքում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ … Read more

Ջեյմս Թուֆենկյանն ընդդեմ Հայաստանի կառավարության․ «Հին Երևանից» մինչև Սահմանադրական դատարան. «Հետք»

Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը 25 տարի է` չի կարողանում սկսել իր հյուրանոցային բիզնեսը Բուզանդի 32 հասցեում, որովհետև այդ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացվել, և այն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում: Այս մասին գրում է «Հետք»-ը: Գործարար Թուֆենկյանին պատկանող «Թուֆենկյան թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն այդ տարածքը ձեռք է բերել դեռ 2000 թվականին: Երկու տարի … Read more