Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կքննարկեն Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հնարավորություն կունենան քննարկելու Կիևի և Վաշինգտոնի միջև լուծումների որոնման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները», — ասել է Պեսկովը հնդկական լրատվամիջոցների համար Sputnik India-ի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց միջև հանդիպումը կսկսվի հինգ ժամից, և սա շատ կարևոր քայլ կլինի խաղաղության ուղղությամբ, նշել է Պեսկովը։