«Սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով». «Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարք է մեկնարկել

«Մեր ձևով» շարժման Երիտասարդական կենտրոնը մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը, որի նպատակն է միավորել երիտասարդությանը ընդհանուր գաղափարի շուրջ՝ սիրել և պաշտպանել հայրենիքը՝ այն ավելի լավ ճանաչելով ու բացահայտելով։

Առաջին արշավը նոյեմբերի 29-ին էր դեպի Լոռի, օրվա հատուկ հյուր Թովմաս Առաքելյանի ուղեկցությամբ։ 70-ից ավել երիտասարդներ վայելեցին Լոռու գողտրիկ բնությունը, ծանոթացան մեր պատմական և հոգևոր ժառանգությանը Հաղպատի և Սանահինի վանական համալիրների պատմությանը, Հայ Առաքելական եկեղեցու ունեցած դերակատարությանը։

Հաջորդ կանգառը Դսեղ գյուղն էր, որտեղ այցելեցինք հայ մեծանուն գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։

Օրն ամփոփեցինք տաքուկ միջավայրում՝ խարույկի շուրջ։

Կարդացեք նաև

«Բացահայտիր Հայաստանը» արշավների շարքը շարունակական է լինելու․ այցելելու ենք Հայաստանի բոլոր մարզերը, ծանոթանալու ենք յուրաքանչյուր մարզի պատմությանն ու ժառանգությանը։

Միացի՛ր մեր Երիտասարդական կենտրոնին, մեր ձևով բացահայտենք մեր հայրենիքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment