
Մեկ օրում ռուսական զորքը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Գրիշինո բնակավայրի շրջանում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 13 հարձակում, Խարկովի մարզում խափանել հակառակորդի` շրջափակումից դուրս գալու երեք փորձ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ խափանվել է նաև 116-րդ մեքենայացված բրիգադի զինծառայողների խմբի`շրջափակումից դուրս գալու փորձը։
Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի գործունեությունն ապահովող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտները։
Բացի այդ, ռուսական զորքը մեկ օրում ազատագրել է 64 շենք Կրասնոարմեյսկում (ԴԺՀ), ինչպես նաև 19 շենք Դիմիտրով բնակավայրում (ԴԺՀ)։ Ուկրաինական զինուժի զինծառայողներից 2-ը վայր են դրել զենքը և գերի հանձնվել։