ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը:
Կանանց լավագույն 100-յակում Հայաստանից ընդգրկվել են Էլինա Դանիելյանը՝ 36-րդ հորիզոնական, Լիլիթ Մկրտչյանը՝ 69-րդ եւ Մարիամ Մկրտչյանը՝ 93-րդ:
Տղամարդկանց մեջ լավագույնը Շանթ Սարգսյանն է, որը զբաղեցնում է 50-րդ տեղը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 97-րդն է:
Վարկանիշային աղյուսակում են նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող եւս չորս հայ շախմատիստներ. Լեւոն Արոնյան՝ 23-րդ տեղ, Սամուել Սեւյան՝ 32-րդ, Տաթեւ Աբրահամյան՝ 51-րդ, Աննա Սարգսյան՝ 66-րդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
