Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս եկավ ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ

Նոյեմբեր 06,2025 17:06 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս եկավ 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ: Ռոբերտը արագ շախմատի թայ-բրեյքում 2:0 հաշվով առավելության հասավ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի նկատմամբ: Հայաստանի շախմատի ֆեդերացիա Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից … Read more

Հայաստանի շախմատիստները ոչ-ոքի են խաղացել Աշխարհի գավաթի երկրորդ շրջանի առաջին պարտիայում

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի առաջին պարտիայում Հայաստանի բոլոր չորս գրոսմայստերներն էլ ոչ-ոքի են խաղացել: Շանթ Սարգսյանը միավորը բաժանել է պերուացի Ջորջ Քորիի, Գաբրիել Սարգսյանը՝ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի, Հայկ Մարտիրոսյանը՝ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Վլադիսլավ Արտեմեւի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ հնդիկ Ռաունակ Սադհվանիի հետ: Երկրորդ շրջանից պայքարին միացել են նաեւ ԱՄՆ … Read more

Կարեն Գրիգորյանը լքեց աշխարհի գավաթի խաղարկությունը

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/128 եզրափակչի թայ-բրեյքից հետո Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դուրս մնաց պայքարից: Նա անչափ համառ պայքարում 3,5:4,5 հաշվով զիջեց եգիպտացի գրոսմայստեր Ահմեդ Ադլիին: Այսօր մեկնարկում է 1/64 եզրափակիչը: Ռոբերտ Հովհաննիսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի հետ միասին պայքարի մեջ կմտնի նաեւ Շանթ Սարգսյանը: Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ« ձեւաչափով: … Read more

Հայաստանի հինգ գրոսմայստերներ վիճարկում են Աշխարհի գավաթը

Երեկ Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ՖԻԴԵ-ի 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Կարեն Գրիգորյանը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ ձեւաչափով, ութ մրցափուլով: Յուրաքանչյուրում զույգերը խաղում են երկու դասական պարտիա: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը որոշվում է արագ եւ կայծակնային շախմատի թայ-բրեյքով: Առաջին տուրում մեր … Read more

Հայ շախմատիստները ՖԻԴԵ-ի լավագույն 100-յակներում են

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը: Կանանց լավագույն 100-յակում Հայաստանից ընդգրկվել են Էլինա Դանիելյանը՝ 36-րդ հորիզոնական, Լիլիթ Մկրտչյանը՝ 69-րդ եւ Մարիամ Մկրտչյանը՝ 93-րդ: Տղամարդկանց մեջ լավագույնը Շանթ Սարգսյանն է, որը զբաղեցնում է 50-րդ տեղը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 97-րդն է: Վարկանիշային աղյուսակում են նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող եւս չորս հայ շախմատիստներ. … Read more

Սամարկանդում Grand Swiss-ը հատել է միջնագիծը

Սամարկանդում ընթացող շախմատի Grand Swiss tournament 2025 ներկայացուցչական մրցաշարի հինգերորդ տուրից հետո տղամարդկանց պայքարում գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Շանթ Սարգսյանը 3,0-ական միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի, համապատասխանաբար, 19-րդ եւ 32-րդ հորիզոնականներում: Մեր երկիրը ներկայացնող մյուս երեք շախմատիստները՝ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը, իրենց անվան դիմաց գրանցել են 2,0-ական միավոր: Կանանց պայքարում Էլինա Դանիելյանը … Read more

Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Սեպտեմբեր 07,2025 13:42 Սամարկանդում ընթացող շախմատի  Grand Swiss Tournament 2025 ներկայացուցչական մրցաշարի մեկնարկային տուրում անհաջողության մատնվելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկու անընդմեջ հաղթանակ է տարել եւ 2,0 միավորով 116 մասնակիցների մեջ մրցաշարային աղյուսակում բարձրացել է 11-րդ հորիզոնական: Երրորդ տուրում հաղթանակ է գրանցել նաեւ կանանց մրցաշարին մասնակցող Էլինա Դանիելյանը, որը 1,5 միավորով … Read more

ՖԻԴԵ-ի տղամարդկանց եւ կանանց ԹՈՓ 100-ում երկուական ներկայացուցիչ ունենք

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը՝ սեպտեմբերի 1–ի դրությամբ: Տղամարդկանց հարյուրյակում Հայաստանից տեղ են գտել միայն գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը՝ 68-րդ հորիզոնական եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը եզրափակում է ցուցակը: Շանթ Սարգսյան Ռոբերտ Հովհաննիսյան Այլեւս ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը, շնորհիվ փայլուն մրցելույթների, բարելավել է դիրքերը եւ այժմ 13-րդն է: … Read more

Հայ շախմատիստները մասնակցում են միջազգային մրցաշարերի

Ջերմուկում մեկնարկել է Ստեփան Ավագյանի 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Դանիայի, Գերմանիայի 10 գրոսմայստեր: Ռոբերտ Հովհաննիսյան Առաջին տուրում հինգ զույգերից չորսը համաձայնել են ոչ-ոքիի եւ միայն Ռոբերտ Հովհաննիսյանն է պարտվել չինացուն: Ջերմուկից երկու օր առաջ ՄԱԷ-ում պայքարի մեջ ներգրավվել են Dubai Open 2025 միջազգային մրցաշարի մասնակիցները, որտեղ Հայաստանը ներկայացուցիչներ … Read more