ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան գտել են Զելենսկու փոխարինողին. ՌԴ ԱՀԾ – Live News

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնիի մասնակցությամբ, քննարկել են Վլադիմիր Զելենսկուն փոխարինելու հեռանկարները։

«ԱՀԾ-ի կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ վերջերս Ալպյան հանգստավայրերից մեկում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են կազմակերպել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Երմակի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կ. Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վ. Զալուժնիի մասնակցությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

«Քննարկվել են Կիևի ռեժիմի ղեկավարի պաշտոնում Վ. Զելենսկիին փոխարինելու հեռանկարները»,-հավելել է մամուլի բյուրոն։

Գերատեսչության տվյալներով՝ ամերիկացիներն ու բրիտանացիները հայտարարել են Զալուժնուն Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու իրենց որոշման մասին, Երմակն ու Բուդանովը համաձայնել են։

Leave a Comment