
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նոր հատուկ գործողություն է իրականացրել և երրորդ անգամ պայթեցրել Ղրիմի կամուրջը՝ այս անգամ ջրի տակից:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է Ղրիմի կամրջին երրորդ հարվածը:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 04:44-ին, ինչի հետևանքով վնասվել է հենարանների ստորջրյա հատվածը և այժմ օբյեկտը գտնվում է վթարային վիճակում, զոհեր չկան: