Ոչ թե 1, այլ 1․5 տրլն․ Թրամփը հայտարարել է բանակի բյուջեն ավելացնելու մասին

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական բյուջեն պետք է լինի ոչ թե 1 տրլն դոլար (ինչպես նախապես հայտարարվել էր), այլ 1․5 տրլն։ Գումարի ավելացումը ԱՄՆ նախագահը կապել է «ավելի խոցելի և վտանգավոր ժամանակների» հետ՝ նշելով, որ այն կօգնի ունենալ «երազանքների բանակ»․ գրել է Reuters-ը։

ՌԴ ԱԳՆ-ն «Mariner» նավի առգրավումը որակել է որպես միջազգային իրավունքի խախտում

8 Հունվար, 2026 20:43 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան ուժերի կողմից «Mariner» լցանավի առգրավումն անվանել է միջազգային ծովային իրավունքի լուրջ խախտում։ «Բաց ծովում ամերիկյան ուժերի կողմից քաղաքացիական նշանակության նավի վրա նստելը և դրա փաստացի առգրավումը, ինչպես նաև անձնակազմի գերեվարումը, չի կարող մեկնաբանվել որպես որևէ այլ բան, քան միջազգային ծովային … Read more

Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում

 Սպորտ 8 Հունվար, 2026 20:32 «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել որպես մրցակից Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում։ Կատալոնացիները կիսաեզրափակչում վստահ հաղթանակ տարան Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ։ Բրազիլացի ֆուտբոլիստը հանդիպման հերոսներից էր՝ իր … Read more

Սթարմերը զրուցել է Թրամփի հետ, ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և ներկայացրել իր դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում, հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։ Երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հարցում վերջին զարգացումները և ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում, ասվում է հայտարարության մեջ։ Սթարմերն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը Դանիայի կողքին է Գրենլանդիայի պաշտպանության հարցում՝ ասելով, որ ոչ … Read more

Ստիպված կլինեք հաղթահարել արձակուրդային տրամադրությունները և արագ ստեղծված իրավիճակներում արագ լուծումներ գտնել. օրվա աստղագուշակ

Խոյ: Ստիպված կլինեք հաղթահարել արձակուրդային տրամադրությունները և արագ ստեղծված իրավիճակներում արագ լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ: Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք: Ծնողների հետ հարաբերությունները լավ են, հարազատների, ընկերների,սիրելիի հետ ևս հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք փոխըմբռնման հասնել այն մարդու … Read more

Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ղեկավարների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ղեկավարների հետ, սակայն ակնարկել է, որ նահանջ չի լինելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան իր վերահսկողության տակ վերցնելու նպատակից, հայտնում է Reuters-ը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել է, որ Թրամփը պահպանում է իր նպատակին ռազմական միջոցներով հասնելու տարբերակը։ «Այնուամենայնիվ, որպես դիվանագետ, ինչպիսին ես եմ … Read more

Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է — Հայաստանի Հանրային Ռադիո

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Ապարանի, Արագածի, Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ … Read more

«Ինտերը» վերադարձել է առաջին տեղ

Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» տնային խաղում 3-1 հաշվով հաղթելով «Բոլոնիային» վերադարձել է առաջին տեղ։ «Ինտերից» մեկական գոլ են խփել Պյոտր Զելինսկին, Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը։ 67-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերը» 39 միավոր ունի, «Միլանը» 38 միավորով երկրորդն է, «Բոլոնիան» 26 միավորով 7-րդն է։

Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ին դուրս գալ միջազգային 66 կազմակերպություններից

President Donald Trump participates in a trilateral signing ceremony with Armenian Prime Minister Nikol Pashinyan and Azerbaijan President Ilham Aliyev in the State Dining Room of the White House, Friday, Aug. 8, 2025, in Washington. (AP Photo/Mark Schiefelbein) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ին դուրս գալ 66 միջազգային կազմակերպություններից, հայտնել է Սպիտակ տունը։ Հրապարակված … Read more

Bloomberg. ԱՄՆ-ը փնտրում է Գրենլանդիայի հետ գործարար կապերը ամրապնդելու ուղիներ

Ամերիկացի պաշտոնյաները փնտրում են Գրենլանդիայում ԱՄՆ ներկայությունն ամրապնդելու ուղիներ՝ ամրապնդելով գործարար կապերը և կնքելով գործարքներ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ պաշտոնյաները կենտրոնացած են հնարավոր գործարքների վրա, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման և հիդրոէլեկտրակայանների զարգացման ոլորտներում։ Միաժամանակ, գործակալության զրուցակիցները խոստովանել են, որ այս նախագծերը արագ չեն հասնի այն տպավորիչ արդյունքներին, որոնք … Read more