
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է ԱՄՆ-ին դուրս գալ 66 միջազգային կազմակերպություններից, հայտնել է Սպիտակ տունը։
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Թրամփը կարգադրել է «ԱՄՆ-ին դուրս գալ 66 միջազգային կազմակերպություններից, որոնք այլևս չեն սպասարկում ամերիկյան շահերը»։ Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ բոլոր դաշնային գործակալությունները պետք է դադարեցնեն մասնակցելը և ֆինանսավորել ՄԱԿ-ի 31 և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող 35 մարմինների։