Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև ստորագրվել է պաշտպանության ոլորտում «հարյուրամյակի գործընկերության» զարգացման ճանապարհային քարտեզ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ժամանել է Ուկրաինա։ Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալի՝ բանակցությունների ընթացքում ստորագրվել է երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում «հարյուրամյակի գործընկերության» զարգացման ճանապարհային քարտեզ։ Կողմերը քննարկել են նաև օդային պաշտպանության և հեռահար զենքի համատեղ նախագծերը, շվեդական Saab Gripen կործանիչների արտադրության տեղայնացումը, որոնք ներառում են բրիտանական տեխնոլոգիաներ, Ուկրաինայի ծովերի պաշտպանության ամրապնդումը … Read more

Վենեսուելան ազատ կարձակի մեծ թվով բանտարկված քաղաքացիների և օտարերկրացիների

Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ առաջիկայում ազատ կարձակվեն նախկինում բանտարկված վենեսուելացիներ և օտարերկրյա քաղաքացիներ: Ռոդրիգեսի խոսքով՝ գործընթացն արդեն սկսվել է, այսպիսով իշխանությունը ցանկանում է նպաստել ազգային միասնությանը, խաղաղ համակեցությանը և երկրի բարգավաճմանը: Սպիտակ տնից նշել են, որ դա հնարավոր է դարձել Նիկոլաս Մադուրոյի տապալման և Կարակասի վրա Դոնալդ Թրամփի ճնշման արդյունքում: … Read more

«Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շրջանակներում է՝ ՀՀ-ն պետք է անվերջ զիջումների գնա»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական նախագիծ VS թուրքական նախագիծ․ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու նախագծերի պայքար է լինելու: Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է «խաղաղության» իր նախագիծը, որը Հայաստանի համար նախատեսում է դանդաղ կամ արագ մահ, այսինքն՝ Արցախի ճակատագրի կրկնություն:Նիկոլական «խաղաղությունը» թուրքական նախագծի շրջանակներում է: Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը պետք է անվերջ զիջումների գնա՝ … Read more

Չարենցավանում դանակահարություն է եղել․ 1 անձ մահացել է, 2-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News Չարենցավանում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: 24News-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ 3 անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։«Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- հայտնեցին ՆԳՆ-ից: Ավելի վաղ shamshyan.com-ը գրել էր, որ այսօր Չարենցավանում հերթական վիճաբանությունն է տեղի … Read more

Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

9 Հունվար, 2026 18:30 Մշակույթ Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, թանգարանի աշխատակիցները, մի խումբ արվեստագետներ … Read more

Վենեսուելայում ազատ են արձակվել մի շարք ազդեցիկ ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ

Վենեսուելայում ազատ են արձակվել բանտարկված ընդդիմության բարձրաստիճան մի քանի գործիչներ, ովքեր ժամանակին բողոքել են նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմի դեմ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի կառավարությանը։  «Այն ամենը, ինչ մենք ուզում էինք, նրանք մեզ տվեցին»,- ասել է Թրամփը։ Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խորխե … Read more

Արաղչին բացառել է Իրանի վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակումը

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բացառում է Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա կրկնակի հարձակման հավանականությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի անգամ սպառնացել է Իրանին հզոր հարված հասցնել անկարգությունների ժամանակ ցուցարարների զոհվելու դեպքում։ «Ես բացառում եմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից կրկնակի հարձակման հավանականությունը։ Նոր հարձակման դեպքում նրանք հերթական … Read more

Իրանում ինտերնետն արգելափակվել է․ ակցիաները կարող են քաղաքական շարժման վերածվել

Իրանում արդեն 12 օր շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն ստանալը շատ դեպքերում անհնար է, քանի որ երկրում ինտերնետն ամբողջովին արգելափակվել է։ Արդեն երեկ Իրանում տեղի են ունեցել ամենաբազմամարդ ցույցերը, որոնք խժդժություններով են ուղեկցվել, ցուցարարներն անգամ պետական տարբեր շենքեր են գրավել։ Իրանագետ Նվեր Դավթյանն Oragir.News-ին հայտնեց, որ ցուցարարների վերահսկողության տակ անցած կառույցների վերաբերյալ … Read more

Արսեն Թորոսյանն ամփոփել է 2025-ի աշխատանքներն ու նախանշել այս տարվա անելիքները

Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար: Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագիրը կշարունակի լավարկվել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ամփոփել է նախորդ տարվա աշխատանքներն ու նախանշել այս տարվա անելիքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Էուլջեքջյանը կնոջը խնդրել է հետաձգել որդու հարսանիքը

9 հունվարի 2026 – 18:41 AMT PanARMENIAN.Net – Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը, «Փաստինֆոյին» է տրամադրել ամուսնուց ստացած ձեռագիր նամակը՝ թույլատրելով որոշ մանրամասներ ներկայացնել նամակից՝ առանց այն հրապարակելու։ «Ուղարկած հաղորդագրությունը ստիպեց ինձ լաց լինել։ Նա խնդրել է որդուն չամուսնանալ և սպասել իրեն։ Որդուս հարսանիքը նշանակված է երկու ամսից»,– նշել է … Read more