Վենեսուելան ազատ կարձակի մեծ թվով բանտարկված քաղաքացիների և օտարերկրացիների


Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտարարել է, որ առաջիկայում ազատ կարձակվեն նախկինում բանտարկված վենեսուելացիներ և օտարերկրյա քաղաքացիներ: Ռոդրիգեսի խոսքով՝ գործընթացն արդեն սկսվել է, այսպիսով իշխանությունը ցանկանում է նպաստել ազգային միասնությանը, խաղաղ համակեցությանը և երկրի բարգավաճմանը:

Սպիտակ տնից նշել են, որ դա հնարավոր է դարձել Նիկոլաս Մադուրոյի տապալման և Կարակասի վրա Դոնալդ Թրամփի ճնշման արդյունքում:

Արդեն հայտնի է, որ Վենեսուելայի իշխանությունները ազատ են արձակել Իսպանիայի 5 քաղաքացու, այդ թվում՝ հայտնի ակտիվիստ Ռոսիո Սան Միգելին: Բոլոր ազատ արձակվածներն ուղարկվել են Իսպանիա:

Մինչ այդ ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով արգելում է Թրամփին առանց Կոնգրեսի հաստատման ռազմական գործողություններ իրականացնել Վենեսուելայի դեմ: Բանաձևը կներկայացվի Կոնգրեսի վերջնական հաստատմանը: Դոնալդ Թրամփը ամոթալի է որակել այդ որոշումը, նշել, որ այդպիսով իրեն ցանկանում են խանգարել պաշտպանել Միացյալ Նահանգները:


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Leave a Comment