Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է


Մշակույթ


Հունվարի 9-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է:

Օրվա կապակցությամբ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Ալֆրեդ Քոչարյանը, Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, թանգարանի աշխատակիցները, մի խումբ արվեստագետներ և Փարաջանովի արվեստի երկրպագուներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Ներկաները խնկարկել և ծաղիկներ են խոնարհել Սերգեյ Փարաջանովի շիրիմին:

Լեգենդար կինոռեժիսորի 100-ամյակը  հանդիսավորությամբ նշվել է 2024 թվականին․ հոբելյանն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում:



Leave a Comment