ԶԼՄ․ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում վետո է դրել Ադրբեջանի, Թուրքիան՝ ՀՀ-ի ծրագրերի վրա (PAN.am)

Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության նվազման ֆոնին Ադրբեջանի և Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու ջանքերը դիվանագիտական արգելքների են բախվել։ Politico պարբերականը, հղում անելով ՆԱՏՕ-ի դիվանագետներին, տեղեկացրել է, որ Ֆրանսիան խոչընդոտել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ծրագրի հաստատմանը։ Ի պատասխան՝ Թուրքիան ևս չի թույլատրել Հայաստանի հետ նույնատիպ փաստաթղթի հաստատումը, գրում է Ermenihaber-ը: Փարիզն իր կիրառած վետոն հիմնավորել … Read more

Մակունցը Ֆրեզնոյի քաղաքապետի հետ քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններին, ինչպես նաև դրանց հետագա զարգացմանը վերաբերող թեմաների շուրջ։ Մակունցը ողջունել է հյուրերի այցը Հայաստան և կարևորել Ֆրեզնոյի նշանակությունն ԱՄՆ հայ համայնքի կյանքում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հիշատակել է, որ … Read more

Օվերչուկ․ Ռուսաստանն ակնկալում է, որ ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ (PAN.am)

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում։ Այդ մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Հայաստանը միության անդամ է տասը տարուց փոքր-ինչ ավելի, և այդ ժամանակահատվածում երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Համապատասխանաբար, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն ևս եռապատկվել է, գրում է Vedomosti-ն: «Մեր … Read more

Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ նախկին և ներկա իշխանությունների հասցեին (PAN.am)

44-օրյա պատերազմը սանձազերծած, ՀՀ դեմ ագրեսիայի դիմած և Արցախում էթնիկ զտում իրագործած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության ութերորդ համագումարում մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների հասցեին: «Չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Թեև Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը, ռազմական հանցագործներ են և պետք է արժանի պատիժ կրեն»,-ասել … Read more

Դավիթ Բաբայան․ 2 կարևոր բան է եղել մեր դատավարության հետ կապված (PAN.am)

Բաքվում պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը բանտից ուղերձ է փոխանցել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին իրենց դատական գործընթացի հետ կապված 2 կարևոր զարգացում է տեղի ունեցել: Նա նշել է, որ իրենց են տրամադրվել վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ երեք անձի պաշտպանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ադրբեջանի Գերագույն դատարան, հայտնում է Sputnik Արմենիան: «Ամսի 18-ին մեզ ներկայացվել … Read more

Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Եզրաս արքեպիսկոպոսին ձեռնադրության 25-ամյակի առթիվ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին եպիսկոպոս ձեռնադրվելու 25-ամյակի առթիվ, հայտնում է Sputnik Արմենիան Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքի վրա հղումով: «Երիտասարդ տարիներին ընտրելով քահանայության ուղին՝ Դուք ուսանել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և Լենինգրադի հոգևոր ակադեմիայում։ Այդ ժամանակվանից ի վեր Ձեր ծառայությունն անխզելիորեն կապված … Read more

Էրբիլում նշել են ՀՀ անկախության 35-րդ տարեդարձը (PAN.am)

Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են նախագահ Մասուդ Բարզանիի ներկայացուցիչը, Էրբիլի նահանգապետը, քրդական ինքնավարության քաղաքական, դիվանագիտական և հոգևոր շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ, հայտնում է Ermenihaber-ը: Ներկա են եղել նաև հայ և քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդները։ Հյուրերը հանդիպումներ … Read more

ՌԴ ԱԽ․ ՀՀ-ն չի դիմել ՄՔԴ-ին այն հարցերով, որոնց համար վավերացրել է Հռոմի ստատուտը

ՌԴ Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՀՀ-ն ՄՔԴ (Միջազգային քրեական դատարան) չի դիմել այն հարցերով, որոնք ներկայացվել էին Հռոմի ստատուտի վավերացման հիմնավորումներում։ «Երեք տարի առաջ, երբ Հայաստանը հապճեպ վավերացրեց Հռոմի ստատուտը, որպես պաշտոնական պատճառ նշվեց սահմանային հակամարտությունների սրման ժամանակահատվածում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության հնարավորությունը։ Չեմ կարող դատել, թե այդ բացատրությունը որքանով էր համապատասխանում … Read more

ՀՀ-ն ժամանակավորապես կդադարեցնի անձնագրերի տրամադրումը ՌԴ–ում և Վրաստանում (PAN.am)

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսական գրասենյակները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցնելու են անձնագրերի տրամադրման և փոխանակման ծառայությունները, հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։ Դա կապված է Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ: «2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հյուպատոսական գրասենյակների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ժամանակավորապես կդադարեցվեն», – … Read more

«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտի» ժառանգության լիկվիդացիայի շուրջ

«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ, որը վերաբերել է սինթետիկ կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանի գործունեությունից մնացած ժառանգության լիկվիդացիային: Այդ մասին պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ, հուսով եմ՝ այստեղ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»,- ասել է Լիխաչևը, … Read more