Արաղչին բացառել է Իրանի վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարձակումը

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բացառում է Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա կրկնակի հարձակման հավանականությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի անգամ սպառնացել է Իրանին հզոր հարված հասցնել անկարգությունների ժամանակ ցուցարարների զոհվելու դեպքում։

«Ես բացառում եմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից կրկնակի հարձակման հավանականությունը։ Նոր հարձակման դեպքում նրանք հերթական պարտությունը կկրեն»,- ասել է Արաղչին։

Բացի այդ, Արաղչին, ինչպես և հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն են կանգնած հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման հետևում։

Leave a Comment