Աչաջուր գյուղում այրվել է անասնակեր

Հունվարի 7-ին, ժամը 14։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին մոտակա կիսակառույց շինությունում: … Read more

Մի շարք մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է

Հունվարի 7-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության … Read more

Ինչո՞ւ են ծնողները երեխաների փոխարեն անում աշխատանքը. նախարարը՝ դասագրքերի մասին

2025 թվականը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար եղել է հագեցած ու բազմաշերտ․ կրթական լայնածավալ ծրագրերից ու բարեփոխումներից մինչև դրանց շուրջ առաջացած բուռն հանրային քննարկումներ։ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը, ակադեմիական քաղաքի գաղափարը, ուսուցիչների ատեստավորումը, հանրակրթության նոր չափորոշիչները ձևավորել են մի տարի, որը միաժամանակ գնահատման և վերլուծության կարիք ունի։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Հեռանկար»-ի … Read more

Թույլ, թե՞ ուժեղ Հայաստան` ընտրությունը մերն է․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ) – 5tv

Թույլ, թե՞ ուժեղ Հայաստան` ընտրությունը մերն է, այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը՝ խոսելով Ադրբեջանի 2026 թվականի ռազմական բյուջեի ավելացման մասին։ «Կարո՞ղ է թույլ Փաշինյանը պաշտպանել մեր երկիրը, մեր երկիրը կարող է պաշտպանել միայն ուժեղ վարչապետը»,-ասել է Ալեքսանյանը։ Ավելին՝ տեսանյութում։

Պատրիարք Կիրիլը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից քահանան

Ժամանակակից քահանան պետք է լինի կրթված, ինտելեկտուալ և մշակութապես զարգացած: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի Սուրբ Ծննդյան հարցազրույցում ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: «Քահանան պետք է ունենա կրթություն, լինի ինտելեկտուալ և մշակութային առումով զարգացած։ Ոչ թե որովհետև դա հոգևոր ուժ է ավելացնում, այլ որովհետև օգնում է ոչ եկեղեցական կյանքով ապրող, բայց հաճախ … Read more

Ռեալ Սոսյեդադի նոր մարզիչը որոշում է կայացրել Զախարյանի վերաբերյալ — Armsport.am

Սան Սեբաստիան ներկայացնող «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն պարզաբանումներ է ներկայացրել կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի վերաբերյալ։ Sport24-ի հետ զրույցում ակումբի ներկայացուցիչը հերքել է ֆուտբոլիստի հնարավոր հեռացման մասին շրջանառվող լուրերը և մեկնաբանել գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոյի վերաբերմունքը հայազգի խաղացողի նկատմամբ։ «Գլխավոր մարզիչը գոհ է Զախարյանից, իսկ ինքը՝ Արսենը, առանց որևէ խնդրի մարզվում է և … Read more

Սյունիքում ոչ սթափ վարորդի մեքենայից ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 4-ին, զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Porsche Cayenne» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա … Read more

Aurora News | Ումերովը՝ Զելենսկու, Թրամփի և եվրոպական առաջնորդների բանակցությունների մասին

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ ընթանում են քննարկումներ Ուկրաինայի նախագահի, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդների մասնակցությամբ բանակցությունների հնարավոր ձևաչափի շուրջ։  Ումերովի խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են պատերազմի ավարտին ուղղված հիմնական մոտեցումների առանցքային տարրերը։ Նա նշել է, որ կողմերը փորձել են առարկայական ձևով … Read more

Aurora News | ԱՄՆ-ը քրեական հետապնդում կսկսի Մարիներա տանկերի անձնակազմի դեմ. Սպիտակ տուն

Սպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ-ն նախատեսում է քրեական հետապնդում սկսել «Մարիներ» տանկերի անձնակազմի դեմ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ տանկերը հանդիսանում էին Վենեսուելայի ստվերային նավատորմի մաս և անօրինական կերպով տեղափոխում էին վենեսուելական նավթ՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները։ Հիշեցնենք՝ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Ատլանտյան օվկիանոսում «Մարիներ» լցանավի կալանավորումը կապված է … Read more

Ադրբեջանը վաղը Հայաստան կուղարկի նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ

Tert.am-ը գրում է․ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Ադրբեջանը վաղը Հայաստան կուղարկի նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ։ Բեռը ներառում է 1,000 տոննա 92-րդ կարգի բենզին, 1,000 տոննա դիզելային վառելիք և 1,800 տոննա 95-րդ կարգի բենզին։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: