Aurora News | ԱՄՆ-ը քրեական հետապնդում կսկսի Մարիներա տանկերի անձնակազմի դեմ. Սպիտակ տուն

Սպիտակ տնից հայտնում են, որ ԱՄՆ-ն նախատեսում է քրեական հետապնդում սկսել «Մարիներ» տանկերի անձնակազմի դեմ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ տանկերը հանդիսանում էին Վենեսուելայի ստվերային նավատորմի մաս և անօրինական կերպով տեղափոխում էին վենեսուելական նավթ՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել էր, որ Ատլանտյան օվկիանոսում «Մարիներ» լցանավի կալանավորումը կապված է Վենեսուելայից պատժամիջոցների տակ գտնվող նավթի շրջափակման հետ։ 

Leave a Comment