Պատրիարք Կիրիլը պատմել է, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից քահանան

Ժամանակակից քահանան պետք է լինի կրթված, ինտելեկտուալ և մշակութապես զարգացած: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի Սուրբ Ծննդյան հարցազրույցում ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը:

«Քահանան պետք է ունենա կրթություն, լինի ինտելեկտուալ և մշակութային առումով զարգացած։ Ոչ թե որովհետև դա հոգևոր ուժ է ավելացնում, այլ որովհետև օգնում է ոչ եկեղեցական կյանքով ապրող, բայց հաճախ բավականին լավ կրթված մարդկանց լսել քահանայի ասածը։ Եթե քահանան ընդհանրապես ոչինչ չգիտի, ապա նրա նկատմամբ գուցե բարյացակամ լինեն, բայց քիչ հավանական է, որ նա հարգանքի արժանանա»,- ասել է Պատրիարք Կիրիլը:

Այնուամենայնիվ, պատրիարքը կարծում է, որ քահանայի հիմնական ուժը պետք է լինի իր սեփական հոգևոր փորձը։

Leave a Comment