Ինչո՞ւ են պաշտոնյաները «համեստ» պարգևատրումներ ստացել. Փաշինյանի պատասխանը

  Sputnik․ Վարչապետի խոսքով՝ պարգևատրումների հիմնավորումներից մեկն այն է, որ պաշտոնյաները կարողանան իրենց իրավունքները պաշտպանել դատական կարգով և այս հարցում չունենան ֆինանսական սահմանափակումներ։   ՀՀ կառավարությունը 7 միլիոն դրամին հասնող պարգևատրումներով պայքարում է կոռուպցիայի դեմ և գրավիչ դարձնում պետական համակարգում աշխատելը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ … Read more

Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ՝ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների հետ կապված

Վերջին շրջանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նամակներ է ստանում իրենց երեխաների անվտանգությամբ մտահոգված քաղաքացիներից։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է 𝗥𝗼𝗯𝗹𝗼𝘅 խաղային հարթակին։ Այս մասին գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Կցանկանայի այս հարթակով երկխոսություն ունենալ ծնողների, մանկավարժների հետ և իմանալ ավելին իրենց մտահոգությունների մասին, որոնք առաջանում են, երբ երեխաներն օգտագործում են այնպիսի խաղային … Read more

Եվրոպական զորքերը ժամանում են Գրենլանդիա

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի պաշտոնյաների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից ժամեր անց եվրոպացի զինվորականները սկսել են ժամանել Գրենլանդիա․ գրում է Euronews-ը։ Սպիտակ տանը հանքանյութերով հարուստ արկտիկական կղզու հարցի շուրջ համաձայնության չգալուց հետո, Ֆրանսիան, Շվեդիան, Գերմանիան և Նորվեգիան հայտարարել են, որ զինվորականներ կուղարկեն Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ՝ որպես հետախուզական առաքելության մաս։ «ՆԱՏՕ-ի զինվորների ներկայությունը, ինչպես սպասվում է, այսօրվանից … Read more

Գերիների վերադարձի թեման միակն ա, որի վրա իշխանականները от и до փիառվում են. թե ինչպես այդ մարդիկ իրենց կառավարման արդյունքում գերի ընկան՝ չեն խոսում

Գերիների վերադարձի թեման միակն ա, որի վրա իշխանականները от и до փիառվում են։ Էն որ նենց են ներկայացնում թեման, ոնց որ հատուկ օպերացիայով գնացել, ազատել, բերել են տղերքին։ Չեն խոսում, թե ինչպես իրենց կառավարման ապիկարության արդյունքում մարդիկ Բերձորի ճանապահին գերի ընկան, չեն խոսում, թե ինչ պիտի անեին, որ չէին արել բունկերում լակելու փոխարեն։ … Read more

Լոռու քրեական ոստիկանները սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վանաձոր քաղաքի 36-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։36-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:36-ամյա տղամարդու տնօրինած՝ Երևանյան փողոցի հասցեներից մեկում գտնվող սննդի կետում կատարված խուզարկությամբ … Read more

Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չունենք, հայերի շրջանում կան զոհեր. Զարեհ Սինանյան

Հայաստանի կառավարությունը Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անմիջական կապ չունի։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել…

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով

15 Հունվարի, 2026 Տեղի է ունենում դատական նիստ՝ Բագրատ սրբազանի և մյուս 17 քաղբանտարկյալների և քաղհալածյալների վերաբերյալ քրեական գործով։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։    

«Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել»․ Փաշինյանը ձեւացնում է, թե տեղյակ չէ, որ ադրբեջանցիները հատում են Շիկահողի արգելոցի անտառները

Այսօր «Առավոտ»-ը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ են ինքն ու իր թիմակիցները պարբերաբար կրկնում, թե իբր ՀՀ ենթակայության տակ կան «ադրբեջանական տարածքներ», բայց ոչ մի հայտարարություն չեն արել այն մասին, որ ադրբեջանցիները, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք՝ Շիկահողի պետական արգելոցի ծառերն են հատում։ «Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել, եւ … Read more

Ապարանի համայնքապետարանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան

15 Հունվար, 2026 14:49 Հասարակություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետն ու երկու աշխատակիցները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են ստացել համայնքի մի շարք բնակիչներից՝ նրանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար: … Read more