Գերիների վերադարձի թեման միակն ա, որի վրա իշխանականները от и до փիառվում են. թե ինչպես այդ մարդիկ իրենց կառավարման արդյունքում գերի ընկան՝ չեն խոսում



Գերիների վերադարձի թեման միակն ա, որի վրա իշխանականները от и до փիառվում են։ Էն որ նենց են ներկայացնում թեման, ոնց որ հատուկ օպերացիայով գնացել, ազատել, բերել են տղերքին։

Չեն խոսում, թե ինչպես իրենց կառավարման ապիկարության արդյունքում մարդիկ Բերձորի ճանապահին գերի ընկան, չեն խոսում, թե ինչ պիտի անեին, որ չէին արել բունկերում լակելու փոխարեն։ Փոխարենը բոլորից բարձր խոսում ու գլուխ են գովում 5 տարի անմարդկային պայմաններում գերության մեջ պահվող մարդկանց ետ բերելու փաստով։

Գերի, այն էլ քաղաքացիական անձանց, վերադարձնելը օրվա իշխանության նվազագույն պարտականությունն է, ոչ թե հերոսություն, որի համար պետք է ծափահարել։ Եթե աշխատեիք այնպես, ինչպես փիառվում եք, էտ մարդիկ գուցե և գերի չընկնեին։ Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է որպես փիառի գործիք՝ մոռացության մատնելով, թե ով է այդ տառապանքի գլխավոր մեղավորը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment