Սաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Փետրվարի 4-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է … Read more

Ձյուն, բուք, մերկասառույց. Իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզ ավտոճանապարհները (մերկասառույց) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Գյումրի-Բավրա (մերկասառույց) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների … Read more

Ընդդեմ ՀՀ-ի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված գանգատների թիվն աճել է․ ՄԻԵԴ տարեկան զեկույց

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2025 թվականի տարեկան զեկույցի համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննության սպասող գանգատների ընդհանուր թիվը նվազել է 11%-ով՝ 2025 թվականի հունվարի 1-ի շուրջ 60 350-ից հասնելով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 53 450-ի։ Դատարանին ներկայացված նոր դիմումների ընդհանուր թիվն աճել է 10%-ով՝ 2024 թվականի 28 800 դիմումից 2025-ին հասնելով 31 800-ի։ Ըստ ՄԻԵԴ-ի … Read more

Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել. իրանագետ

Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Դատելով առկա տեղեկատվական արտահոսքերից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել նախ՝ բացառապես Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ օրակարգով, չանդրադառնալով ո՛չ հրթիռային ծրագրին, ո՛չ էլ տարածաշրջանային … Read more

Արամ Ա-ն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահին

Մեծի Տանն կաթողիկոս Արամ Ա-ն Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ օրեր առաջ Վենսին ուղարկած նամակում Արամ Ա-ն ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Բաքվում բանտարկված Արցախի ղեկավարների և մյուս գերիների, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային կոթողների պահպանության հարցերին՝ դիմելով … Read more

Համատեղ հայտարարություն՝ ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երրորդ նիստի արդյունքներով

Փետրվարի 3-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երրորդ նիստը: Այն վերահաստատել է ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական ձգտումները և համատեղ հանձնառությունը՝ արտաքին անվտանգային և պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության և մոտարկման առաջմղման հարցում։ Ընդգծվել է նաև քաղաքական և անվտանգային հարցերում շարունակական, կառուցվածքային փոխանակումների կարևորությունը՝ որպես ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության … Read more

Որքա՞ն զինված ուժեր ունի Թուրքիան

Հրապարակվել են տվյալներ, թե աշխարհում որ երկիրը որքան զորք ունի։ Նշվում է, որ ցանկը կազմվել է զորքի թվաքանակի, պահեստազորի ու անձնակազմի ընդհանուր թվի տվյալների հիման վրա։ Աշխարհում ամենաշատ թվով զինված ուժեր ունեցող երկիրը Հյուսիսային Կորեան է (7.5 մլն)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Աշխարհի ամենաբազմաքանակ զորք ունեցող երկրների ցանկը ստորև՝ I. Հյս. Կորեա- 7 մլն 580.000 … Read more

«Դուք լուռ եք, երբ ոստիկանները քաշքշում են զոհված զինվորների մայրերին, լուռ եք, երբ իշխանությունները ատելության քարոզ են հնչեցնում արցախցիների հանդեպ». Արեգա Հովսեփյանը՝ ՄԻՊ-ին

«Անահիտ Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ»,- ասում է «Մեր ձևով» շարժման անդամ Արեգա Հովսեփյանը։ «Այսօր ՀՀ-ում կան բազմաթիվ հարցեր, որոնք անհանգստացնում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։ Զբաղվե՛ք դրանցով»,- դիմելով Մանասյանին՝ ընդգծում է «Մեր ձևով» շարժման անդամը. «Օրինակ՝ երբ պետական բյուջեի հաշվին Փաշինյանի դստերը սպասարկում է 27 000 դոլարանոց … Read more

Հայաստան-Հնդկաստան ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցության հարցեր են քննարկվել

Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, պաշտոնատար այլ անձինք։ Ողջունելով պատվիրակության … Read more

Հայաստանն ու ԱՄԷ-ն ընդլայնում են համագործակցությունը. օրակարգում տնտեսական և տարածաշրջանային հարցեր են

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։   Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հարցեր։    Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման … Read more