Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գեղարքունիքի մարզ ավտոճանապարհները (մերկասառույց) դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Գյումրի-Բավրա (մերկասառույց) ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյանց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ՝ կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն։
Նիգավան-Ալագյազ ավտոճանապարհին, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։
«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։