Տավուշի մարզում ձմեռային զորակոչն է մեկնարկել

ՀՀ Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը. հայտնում են մարզպետարանից։ «Հունվարի 7-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել մի խումբ զորակոչիկներ։ Մաղթում ենք ձեզ խաղաղ ծառայություն, առողջություն և բարի վերադարձ»,- ասվում է հաղորդագրությունում։

Բաքուն հայտնել է դեպի Հայաստան նավթամթերքի նոր մատակարարումների մասին – Armenia Today

Հունվարի 8-ին Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հաջորդ խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Հայաստան կփոխադրվի 1000 տոննա 92-րդ կարգի բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա 95-րդ կարգի բենզին։ Բեռնափոխադրումը կիրականացվի Գյուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից: Դեկտեմբերի 19-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան է մուտք գործել … Read more

Ընդդիմությունից պնդում են՝ Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով Փաշինյանը կարող է կանգնել դատարանի առջև, իշխանությունից հակադարձում են

Միայն հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, Մայր Աթոռի դեմ պայքարելու հարցով վարչապետ Փաշինյանը դատարանի առջև է կանգնելու մի քանի հոդվածներով: Վստահ է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Մասնագիտությամբ իրավաբան Մինասյանը վերլուծել է վարչապետի խախտումներն ու եզրակացրել. «Քրեական պատասխանատվություն է նախատեսված ընդհուպ որպես առանձնապես ծանր հանցագործություն մինչև 10-15 տարի ժամկետով»: Վարչապետը երկրի մայր օրենքն է խախտել … Read more

Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել է, տրվել է սրան կամ նրան

Այս սուրբ օրերին, երբ ողջ անձով պետք է վերապրենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ Ծննդյան տոնի մեծ ու սքանչելի խորհուրդը, ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով: Հիմա էլ հերթը հասել է Հայոց Եկեղեցու սրբություններից Աստվածամուխ Սուրբ Գեղարդին՝ իբր այն վաճառվել է, մասնատվել … Read more

Մոխրացել են 44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկի տան պատերը. հոսանքի աղետաբեր տատանում՝ Խարբերդում

44-օրյա պատերազմում զոհված Անդրանիկ Գևորգյանի հրդեհված տանն է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Կրակի բաժին է դարձել նաև հերոսի փառքի անկյունը, մնացել է միայն նրա նկարը: Հոսանքի տատանումն է եղել տոնական օրերին բռնկված հրդեհի պատճառը՝ ըստ ընտանիքի անդամների: Նրանք ահազանգում են, որ հաճախ է տատանվում հոսանքը իրենց թաղամասում:  

Վարչապետի գավաթի մրցաշարերին մասնակցել է ավելի քան 25 հազար երեխա — MediaNews

Հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։ Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ … Read more

Մերցը պահանջում է խստացնել ելքի կանոնները. ուկրաինացի երիտասարդների հոսքը Գերմանիա 10 անգամ աճել է

Ուկրաինան պետք է ապահովի, որ երիտասարդ տղամարդիկ մնան երկրում և չմեկնեն արտերկիր: Այս մասին «կամեցողների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ntv-ին։ Մերցը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապահովել, որ երիտասարդ ուկրաինացի տղամարդիկ զինվորական ծառայություն անցնեն իրենց երկրում։ «Ուկրաինան պետք է … Read more

ԱՄՆ-ն միշտ կլինի ՆԱՏՕ-ի կողքին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն երբեք ՆԱՏՕ-ն չի թողնի միայնակ դիմակայելու արտաքին սպառնալիքներին։ «Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենա ՆԱՏՕ-ից, եթե ԱՄՆ-ն այնտեղ չլինի։ Ես կասկածում եմ, որ ՆԱՏՕ-ն կգա մեզ օգնության, եթե մենք իսկապես նրանց կարիքն ունենանք: Բայց մենք միշտ գործելու ենք հանուն ՆԱՏՕ-ի, նույնիսկ եթե այն չգործի հանուն մեզ»,- … Read more

Թրամփը որոշել է վերացնել բոլոր խնդիրները՝ սկսելով Վենեսուելայից

Տարեսկիզբը նշանավորվեց Վենեսուելայի շուրջ իրադարձություններով։ Հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գտնվող ռազմական օբյեկտներին, ապա՝ ձերբակալեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը. նրանք տեղափոխվել են ԱՄՆ և կալանավորվել։ Radar Armenia-ի հետ զրույցում «Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Վենեսուելան Ռուսաստանի միջոցով  հենակետ էր հանդիսանում Չինաստանի համար։ «Ընդհանուր … Read more