Ադրբեջանը 2 միլիարդ դոլարի ներդրում է արել Պակիստանի տնտեսությունում

Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իշակը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ։ Ինչպես հաղորդում է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական մեդիա հարթակում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Պակիստանի տնտեսությունում կատարված 2 միլիարդ դոլարի ներդրումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել մեխանիզմ, որը թույլ կտա ադրբեջանական ներդրումները իրականացնել Պակիստանի … Read more

Քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրը մաhացել է, մարմինի վրա հայտնաբերվել է կրակnցի 3 հետք

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վանսվածքներով։ Ըստ … Read more

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաները կդառնան օրինական թիրախներ Վաշինգտոնի միջամտության դեպքում․ հայտարարություն Իրանից

Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաները կդառնան օրինական թիրախներ Վաշինգտոնի միջամտության դեպքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ «արտաքին հետախուզական ծառայությունների զինված գործակալների» փորձերը՝ առևտրականների և գործարարների օրինական բողոքի ցույցերը վերածելու բռնի փողոցային բախումների, ձախողվել են «իրանական ժողովրդի պատմական գիտակցության» շնորհիվ։ Նա ընդգծել է, որ իշխանությունները չեն հավասարեցնում … Read more

Գուտերեշը խորապես մտահոգված է ուկրաինական հակամարտության ընթացքում զոհերի թվի աճով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում և Ռուսաստանում շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի և կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Խորլի գյուղի վրա։ «Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված լինել Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի … Read more

Աչքի առաջ կործանվում է հերթական կայացած կառույցը. Կրթություն, բանակ, եկեղեցի … ո՞րն է հաջորդը

Աչքի առաջ կործանվում է հերթական կայացած կառույցը` երկրի էներգահամակարգը։ Մի քանի սանտիմետր ձյուն և բոլշևիզմի զոհ դարձած Հայաստանի էլեկտրական ցանցերը 3֊րդ օրն է չեն կարողանում վերականգնել տասնյակ բնակավայրերի էլեկտրամատակարարումը։ Ամանորի տոներին շատերը զրկված են հոսանքից: Այս պահին հոսանքազրկված է 62 փոքր ու մեծ քաղաք։ Ձմեռը նոր է սկսվում և հայտնի չէ թե առջևում ինչ է … Read more

Շվեյցարիայի նախագահը Կրանս-Մոնտանայի հրդեհը անվանել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը

Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը Կրանս-Մոնտանա հանգստավայրում տեղի ունեցած հրդեհը անվանել է երկրի պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունը։ Le Nouvelliste-ի հաղորդմամբ, նախագահի գնահատմամբ, հրդեհը «աննախադեպ է, սարսափելի մասշտաբների ողբերգություն է»։ Պարմելենը նշել է, որ բանակցություններ է վարել հարևան պետությունների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հետ։ Նախագահը նշել է, որ կոնֆեդերացիայի իշխանությունները ստեղծել են ճգնաժամային կենտրոններ՝ Բեռնի … Read more

Չպետք է մեղավորներ փնտրել արտաքին ուժերի մեջ. բարեփոխումները պետք է սկսվեն հենց ղեկավարներից. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նահանգային պլանավորման և զարգացման խորհրդի նիստում հայտարարել է, որ բարեփոխումները պետք է սկսվեն հենց ղեկավարներից, իսկ ուրիշներին մեղադրելը խնդիրների լուծման ճանապարհ չէ։ Ըստ նրա, ղեկավարությունը պետք է անցնի ծախսերի կառավարման մոդելից դեպի արտադրողականության բարձրացում։ «Համեմատելով իրավիճակը հարևան երկրների հետ՝ կարելի է տեսնել, որ երկրի վիճակը չպետք է մնա ներկայիս մակարդակում։ Ավելի … Read more

Ովքե՞ր են վաստակում ամենաշատը ֆուտբոլում. 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող խաղացողների թոփ-10-ը

Ֆուտբոլն այսօր ոչ միայն սպորտ է, այլև միլիարդավոր շրջանառությամբ բիզնես: Խաղի աստղերը վաստակում են ակումբային պայմանագրերով, գովազդներով և սեփական նախագծերով։ Ամենահարուստների շարքում են Կրիշտիանու Ռոնալդուն (տարեկան մոտ 500 մլն դոլար) և Լիոնել Մեսսին (մոտ 600 մլն դոլար)։ Ստորև ներկայացնում ենք 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ 10. Քևին դե Բրույնե 1991 թվականին ծնված բելգիացի … Read more

Իրանը վճռական կարձագանքի ցանկացած արտաքին սպառնալիքի․ Նասիրզադե

Քաղաքականություն 02.01.2026 | 21:10 Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին ուրբաթ օրը հայտարարել է, որ երկիրը վճռական և առանց վարանելու կարձագանքի ցանկացած արտաքին սպառնալիքի, հայտնում է Tasnim-ը։ «Մեր հրթիռային կարողությունները չեն կարող ոչնչացվել ո՛չ ռումբերով, ո՛չ բանակցություններով», – ասել է Նասիրզադեն։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն … Read more

ՔՊ-ական համայնքապետը պահանջել է Սուրբծննդյան պատարագին իրեն խաչի քավոր ներկայացնել. քահանա

ՔՊ-ական, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, որ Մայր տաճարի դեմ պայքարի ակտիվիստներից է, երկու օր առաջ էլ խոչընդոտել է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի ծեսը: Նա իշխանության հովանու տակ անցած ու կարգալույծ եղած նախկին քահանայի հետ պահանջել է, որ Նռնօրհնեքի կարգն անցկացնի նախկինը՝ Արամայիս Թախմազյանը, որ միացել է Մայր Աթոռի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայքարին: «Մենք … Read more