ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում և Ռուսաստանում շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի և կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Խորլի գյուղի վրա։
«Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված լինել Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում շարունակվող հարձակումների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճով և կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների և նավահանգիստների ոչնչացմամբ։
Սա ներառում է Խերսոնի շրջանում հարձակման մասին վերջին հաղորդագրությունը, որտեղ մուտքի բացակայության պատճառով Միավորված Ազգերի Կազմակերպությունը չի կարողանում ստուգել որևէ մանրամասնություն», -ասել է Դյուժարիկը։
Նա ընդգծել է, որ քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները արգելված են միջազգային իրավունքով, անընդունելի են և պետք է դադարեցվեն՝ անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղի ունենում։