Լոռիում 61-ամյա կին վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետում․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։   Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թումանյանի … Read more

Իրանում բողոքի ցույցերի հետևում կանգնած սադրիչները լայն աջակցություն չունեն. Պողոսյան

https://arm.sputniknews.ru/20260103/iranum-bvoghvoqi-cujceri-hetevum-kangnats-sadrichnery-lajn-ajakcutjun-chunen-pvoghvosjan-97453450.html Իրանում բողոքի ցույցերի հետևում կանգնած սադրիչները լայն աջակցություն չունեն. Պողոսյան Իրանում բողոքի ցույցերի հետևում կանգնած սադրիչները լայն աջակցություն չունեն. Պողոսյան Sputnik Արմենիա Ըստ քաղաքագետի՝ սադրիչները դեռևս չունեն կառավարությունը փոխելու ռեսուրսներ, և ցուցարարներն իրենք են մեկուսացնում նրանց իրենց շարքերից։ Այնուամենայնիվ, երկրում… 03.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-03T20:18+0400 2026-01-03T20:18+0400 2026-01-03T20:18+0400 իրանի իսլամական հանրապետություն բողոքի ակցիա ամն https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97443538_0:0:3072:1728_1920x0_80_0_0_b7d8badb786c58d0042e6663a5e458f2.jpg.webp ԵՐԵՎԱՆ, … Read more

Իրանի թշնшմիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը, երկիրն անկայունացնելու համար

Իրանի թշնամիներն օգտագործում են յուրաքանչյուր հնարավորություն՝ երկիրն անկայունացնելու համար, այդ թվում՝ խաղաղ քաղաքացիական բողոքի ցույցերը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին՝ խոսելով երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին։ «Կարևոր է, որ բողոքի ակցիայի մասնակիցների ետևում կանգնած են սադրիչներ՝ թշնամու գործակալներ, որոնք հակաիսլամական, հակաիրանական և հակակառավարական կարգախոսներ են բղավում։ Բողոքի ցույցերը արդարացված են, … Read more

Վերին Լարսը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Մարդատար ավտոմեքենաներին թույլատրվել է երթևեկել վրաց-ռուսական սահման տանող ճանապարհով։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։ «Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակումներ են մտցվել հունվարի 1-ին: Մլետա-Կոբի հատվածում ծանր բեռնատար մեքենաների երթևեկությունը շարունակում է արգելված մնալ, սակայն թույլատրվում է այլ մեքենաների երթևեկությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Քանի տարի է նախատեսված պատիժը զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքում

Iravaban.net-ը փոխանցմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ և 523-րդ հոդվածները սահմանում են զինծառայողի անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը և ինքնսպանության հասցնելը։ Հոդված 522․ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը 1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում … Read more

Ռեալը գին է սահմանել իր աստղի համար․ բրազիլացու ծառայություններով մի շարք թոփ ակումբներ են հետաքրքրված

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի ապագայի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Լրագրող Էքրեմ Քոնուրի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքը, սակայն միայն ֆինանսական խոշոր առաջարկի դեպքում։ Ըստ աղբյուրի՝ «սերուցքայինները» Ռոդրիգոյի տրանսֆերը գնահատում են 100 միլիոն եվրո։ Եթե նման առաջարկ չլինի, ֆուտբոլիստը կշարունակի ելույթները Մադրիդում։ Ներկա պահին բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու ֆինանսական … Read more

Հայկական սպորտի 2025 թվականի գլխավոր իրադարձությունները. ի՞նչ մեդալներ են նվաճել հայ մարզիկները

2025 թվականը հայկական սպորտի համար հագեցած տարի էր։ Հայ մարզիկները հիանալի ելույթներ են ունեցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև բազմաթիվ միջազգային մրցաշարերում՝ բարձրացնելով հայկական դրոշը։ Armenia Today-ը կազմել է հայկական սպորտի 20 լավագույն իրադարձությունների և նվաճումների ցանկը՝ շախմատից և մարմնամարզությունից մինչև ֆուտբոլ և մարտարվեստ։ 1. Սուսաննա Գաբոյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել են շախմատի Հայաստանի … Read more

Նախագահ Շեյնբաումը լավ կին է, բայց իր երկիրը կառավարում են կարտելները

«ԱՄՆ-ն այժմ գնահատում է Վենեսուելայի հարցով հաջորդ քայլերը: Մենք շատ ակտիվորեն ներգրավված կլինենք», – Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․ Թրամփը նշել է, որ Վենեսուելայում գործողությունը Մեքսիկային ուղերձ չէր, սակայն ասել է, որ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին առաջարկել է, որ ԱՄՆ-ը «վերացնի» կարտելները։ «Մենք նրա հետ բարեկամական հարաբերություններ ունենք, նա լավ կին է։ … Read more

ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում վտանգավոր նախադեպ են ստեղծում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Գուտերեշը «խորապես անհանգստացած է» Մադուրոյի ձերբակալմամբ և կոչ է անում հարգել միջազգային իրավունքը. հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը։ «ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայում վտանգավոր նախադեպ են ստեղծում»,-նշել է Գուտերեշը։

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայից հետո կարող է անցնել Մեքսիկային

ԱՄՆ-ի իշխանությունները շուտով կարող են սկսել լուծել Մեքսիկայի թմրանյութերի խնդիրը Վենեսուելայից հետո, ասել է նախագահ Դոնալդ Թրամփը։«Մեքսիկան կառավարվում է կարտելների կողմից։ Մենք ստիպված ենք լինելու ինչ-որ բան անել նրանց հետ», – ասել է Թրամփը Fox News-ի եթերում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իր մեքսիկացի գործընկեր Կլաուդիա Շեյնբաումը «լավ կին է, բայց նա չի ղեկավարում իր … Read more