Եղանակի պատճառով Լարսում սահմանափակումներ են մտցվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ «Սահմանափակումները մտցվել են Գուդաուրի-Կոբի հատվածում։ Մլետա-Կոբի հատվածում դեռևս արգելված է ծանր բեռնատարների երթևեկությունը, մինչդեռ տրանսպորտի այլ տեսակների տեղաշարժը բաց է»,- ասված է հաղորդագրությունում։  

Բնակա՞ն, թե՞ արհեստական. ո՞ր տոնածառն է ավելի բնապահպանական

Գիտնականների խոսքով՝ տոնածառի բնապահպանական ազդեցությունը չի սահմանափակվում միայն բնական կամ արհեստական լինելով։ Բնական տոնածառերն աճեցվում են միջինում 10 տարի՝ հատուկ տնկարկներում, և նպաստում լանդշաֆտի պահպանությանը։ Այդ տարածքներում հաճախ ձևավորվում է նաև կենդանական աշխարհի փոքր, բայց կարևոր բազմազանություն․ որոշ թռչուններ ու միջատներ այստեղ ավելի լավ պայմաններ են գտնում, քան ինտենսիվ մշակվող գյուղատնտեսական դաշտերում։ Միաժամանակ․ տնկարկները սովորաբար … Read more

Պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը. Արման Թաթոյան

Հունվար 03,2026 20:37 «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը՝ խելացի պետություն: Մենք պատրաստ ենք սկսել պետությունը ոտքի կանգնեցնելու համակարգային աշխատանքը: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական … Read more

Թալինի ՔՊ-ական համայնքապետը 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել․ լրագրող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետհեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամի պարտքի պատճառով: «Իշխանություն» լրատվականը տեղեկացավ, որ «Վիվասել» ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունը։ Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Այս փաստը մանրուք չէ, այն շատ հստակ ցույց է տալիս, թե ինչ … Read more

Այսօր ժամը՝ 21։15֊ին աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում․ աստղաֆիզիկոս

Աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանը գրում է․   «Այսօր աստղագիտական տեսակետից կարևոր իրադարձություն է սպասվում, որը գրեթե միշտ անուշադրության է մատնվում։ Երեկոյան Երևանի ժամանակով ժամը՝ 21։15֊ին մեր մոլորակն անցնելու է իր մերձարևով, որը նրա ուղեծրի` Արեգակին ամենամոտ կետն է։ Մինչև այսօր բազմաթրվ տպագիր տեքստերում կհանդիպեք այդ կետի հունական պերիհելիոն կամ ձևափոխված պերիհելիում ձևը, սակայն մերձարև հայերեն բառը, … Read more

Աստղագետները հայտնաբերել են Երկրից 10,000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող հազվագյուտ «ազատ լողացող» էկզոմոլորակ

«Ռոք պլանետները» աստղազուրկ աշխարհներ են, որոնք տիեզերքում մոլորված են՝ առանց աստղի շուրջ պտույտի։ Դրանք երկար ժամանակ առեղծված են եղել գիտնականների համար: Այժմ առաջին անգամ հաստատվել է նման մոլորակի գոյությունը՝ մոտ Սատուրնի չափսի, Երկրից 10,000 լուսատարածության հեռավորության վրա, զանգվածը մոտ 70 անգամ ավելի մեծ Երկրից: Ռոք պլանետները կարող են շատ ավելի շատ լինել, քան գալակտիկայում աստղերը: … Read more

Բերդ-Ճամբարակ, Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները փակ են. բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները:   Նորավան-Լծեն-Տաթև և «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։   Աղվանիի … Read more

Համաշխարհային պատերազմից մինչև համաշխարհային համակարգ․ Ինչպես վերնախավը պատերազմը վերածեց բիզնեսի. Steigan (Նորվեգիա)

Պատերազմը եղել և մնում է ամենաշահութաբեր ճյուղը մարդկության պատմության մեջ Համաշխարհային պատմությունը, ինչպես որ մեզ սովորեցրել են, պատերազմները ներկայացնում է որպես ազգային հակամարտությունների, գաղափարախոսական տարաձայնությունների կամ առաջնորդների միջև անձնական թյուրըմբռնումների հետևանք։ Սակայն մակերեսի տակ թաքնված է ավելի ցինիկ ճշմարտություն. պատերազմը սոսկ այլ միջոցներով քաղաքականության շարունակություն չէ. դա բիզնես է՝ արյունոտ շահույթով։ Բոլոր դրոշների, կարգախոսների և … Read more

Դա աներևակայելի իրադարձություն էր. Ես դիտում էի այն, ինչպես հեռուստաշոու. Թրամփը՝ Վենեուելայի իրադարձությունների մասին

Դա աներևակայելի իրադարձություն էր։ Ես դիտում էի այն, ինչպես հեռուստաշոու, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով  Վենեսուելայում ռազմական գործողությունների մասին։ Նա նշել է, որ մեկ շաբաթ առաջ խոսել է Մադուրոյի հետ և կոչ արել նրան կամավոր հանձնվել։ ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից ուղղաթիռով  են դուրս բերվել, որից հետո նավով … Read more

Վաղը Սբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ կմատուցի Տեր Ասողիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 3, 24News Վաղը՝ հունվարի 4-ին, ժամը 11:00-ին, Տիրոջ ողորմությամբ և զորակցությամբ, Սբ Պատարագ եմ մատուցելու համբուրելի Սբ Էջմիածնի Մայր Տաճարում, այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։ «Աստվածային Սբ Սեղանի առջև խոնարհ աղոթքս եմ մատուցելու՝ հայցելով. «Տէր, կեցո Դու զՀայս. Եւ արա զնոսա պայծառ»: