«ԱՄՆ-ն այժմ գնահատում է Վենեսուելայի հարցով հաջորդ քայլերը: Մենք շատ ակտիվորեն ներգրավված կլինենք», – Fox News-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը․
Թրամփը նշել է, որ Վենեսուելայում գործողությունը Մեքսիկային ուղերձ չէր, սակայն ասել է, որ Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին առաջարկել է, որ ԱՄՆ-ը «վերացնի» կարտելները։
«Մենք նրա հետ բարեկամական հարաբերություններ ունենք, նա լավ կին է։ Բայց Մեքսիկան կառավարում են կարտելները։ Նա չի կառավարում Մեքսիկան, կարտելներն են կառավարում Մեքսիկան», — ասել է Թրամփը։
«Մեքսիկայի հետ ինչ-որ բան պետք է արվի», — հավելել է նա։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: