Աբբաս Արաղչի. Իրանի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են

3 Հունվար, 2026 11:21 Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը բարձր մարտական ​​պատրաստության մեջ են և ճշգրիտ գիտեն, թե որտեղ պետք է թիրախավորեն Իրանի ինքնիշխանության ցանկացած խախտման դեպքում, հաղորդում է Mehr-ը։ Այսպես է արձագանքել Իրանի արտաքին գործերի նախարարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին … Read more

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. որ ավտոճանապարհներն են փակ և դժվարանցանելի

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Գանձաքար-Իծաքար և Լանջառ-Լուսաշող (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները, և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, … Read more

Իշխան Սաղաթելյան. «Արցախյան պատերազմի արդյունքը ոչ թե անկարողության, պակաս սպառազինության, ձախողված կառավարման արդյունք է, այլ գիտակցված դավաճանական քայլ»

«Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում սահմանեց նոր ռեկորդ՝ հայտարարելով, որ ոչ միայն Ղարաբաղը մերը չի եղել, այլ նաեւ՝ Հայաստանը։ Եվ Հայաստանը այլեւս մերն է բացառապես իր քայլերի եւ գործողությունների արդյունքում։ Ուրեմն, լսեք. մինչեւ ձեր՝ իշխանության ղեկին հայտնվելը ոչ միայն Հայաստանն էր մերը, այլ նաեւ Արցախը։ Եվ ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի … Read more

Իշխանությունը չի համակերպվում Գյումրիի պարտության հետ․ պատգամավոր

Մի քանի օր է իշխանական խմբակի շիրակցի պատգամավորները, ինչպես նաև տարբեր տրամաչափի այլ չինովնիկներ, իրար հերթ չտալով, լուսանկարներ ու գրառումներ են հրապարակում Գյումրիից՝ փորձելով ներկայացնել, թե քաղաքում ճանապարհները չեն մաքրվում, աղբահանություն չի կատարվում, իրավիճակն էլ, իբրև թե,  դուրս է վերահսկողությունից․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ «Այդ աղմուկը ոչ թե … Read more

«Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով մեքենաների համար

3 Հունվար, 2026 11:19 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ (բուք), Լանջառ-Լուսաշող (բուք) և Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև, «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային … Read more

Գերզբոսաշրջությունը և ծայրահեղ շոգը գրավել են Եվրոպայի ամենահայտնի հարավային ուղղություններից մի քանիսը․ Լուսանկարներ

Քանի որ գերզբոսաշրջությունը և ծայրահեղ շոգը գրավել են Եվրոպայի ամենահայտնի հարավային ուղղություններից մի քանիսը, ավելի շատ կրկնօրինակներ են ի հայտ գալիս այնպիսի թեժ վայրերի համար, ինչպիսիք են Բարսելոնան և Վենետիկը։ Այս տարին գերզբոսաշրջության համար բեղմնավոր տարի էր, հատկապես հարավային Եվրոպայի այնպիսի հայտնի ուղղություններում, ինչպիսիք են Բարսելոնան, Միկոնոսը և Վենետիկը։ Հյուրանոցների գների կտրուկ աճը, զայրացած տեղացիները, … Read more

Իրանի արտգործնախարարը Թրամփի միջամտության խոստումը անվանել է վտանգավոր

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով նա նախազգուշացրել էր Իրանի իշխանություններին խաղաղ ցուցարարներին չկոտորելու համար և հայտարարել, որ Վաշինգտոնը «կգա նրանց օգնության»։ Արաղչին խոստովանել է, որ Իրանը ներքին գործերին ցանկացած միջամտություն կարհամարհի։ Ըստ նախնական տվյալների՝ Թեհրանում մեկ շաբաթ տևող բողոքների ընթացքում առնվազն 8 մարդ է զոհվել։ Բողոքները սկսվել են, … Read more

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է․ ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը․ Տիգրան Աբրահամյան

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ: «Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը: Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը համերաշխության և ներքին խաղաղության փոխարեն … Read more

Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով

3 Հունվար, 2026 11:16 Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևանում hունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը … Read more

ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա

Կարակասից զանգվածաբար լուրեր են տարածվում այն մասին, որ ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա։ Ըստ ԶԼՄ-ների և ականատեսների տվյալների՝ հարվածներ են հասցվել մի քանի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորտ Տիունա և Գեներալիսիմուս Ֆրանսիսկո դե Միրանդա բազաներին, ինչպես նաև մայրաքաղաքի հարավում գտնվող նավթաբազային։ Տարբեր թաղամասերում լսվում են պայթյուններ և սիրենաների ձայներ, երկնքում նկատվում են CH-47 … Read more