Անընդունելի է արտաքին ցանկացած միջամտություն Իրանում․ Տիգրան Աբրահամյան

Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է․ Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ: Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգության: Անընդունելի է արտաքին ցանկացած միջամտություն, … Read more

Արարատում, ավտոմեքենայի մեջ, ամուսինը կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել հղի կնոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ հունվարի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։ Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի … Read more

Տարվա ամփոփում. ԵՄ – ԱՄՆ անջրպետը խորանում է խոշորագույն համաշխարհային իրադարձությունները 2025 թվականին ·

«Կարմիր գորգով» ընդունելություններից և հեղաշրջումներից մինչև առևտրային պատերազմներ և համաշխարհային քաղաքականության նոր դեմքեր, ՄԻՏՔ․am-ը ներկայացնում է անհանգիստ տարին ձևավորած հիմնական իրադարձությունները։ Շատերի համար 2025 թվականը կարելի է ամփոփել մեկ բառով՝ անհանգիստ։ Որոշ երկրներ տուժեցին օդային հարվածներից, մյուսները՝ առևտրային մաքսատուրքերից։ Այն պատերազմների և զինադադարների, քաղաքական ցնցումների և ժողովրդական բողոքի ցույցերի տարի էր։ 2025 թվականը Իսրայել-Համաս պատերազմն … Read more

Ռազմական օրագրերից մինչև քաղաքային ֆենթզի. հայ հեղինակների 15 գիրք 2025-ին – Armenia Today

Հայ գրականությունն ավանդաբար ասոցացվում է դասականների անունների հետ, սակայն երկրի ժամանակակից գրական դաշտը գնալով ավելի բազմազան է դառնում: Նոր հեղինակները բերում են թարմ թեմաներ և ձևաչափեր, հրատարակչություններն ամեն տարի թողարկում են տասնյակ ստեղծագործություններ, որոնք արտացոլում են հասարակության փոփոխությունները և նոր սերնդի ընթերցասերների հետաքրքրությունները: Armenia Today-ը կազմել է 2025 թվականին հայ հեղինակների կողմից հրատարակված 15 գրքերի … Read more

Անընդունելի է ցանկացած արտաքին միջամտություն, որը վտանգ կհասցնի բարեկամ երկրի ժողովրդի շահերին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրանում և Իրանի շուրջ ստեղծված նոր լարվածությունը մտահոգիչ է: Նախ Իրանը պարզապես հարևան չէ, երկիր է, որի հետ հայ ժողովուրդն ունի ջերմ, բարեկամական հարաբերություններ: Երկրորդ, ՀՀ-ի հարավում ցանկացած անկայունություն կարող է վնաս հասցնել տարածաշրջանային փխրուն կայունությանն ու անվտանգությանը: Անընդունելի է ցանկացած … Read more

Սյունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են

Դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։ Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի … Read more

ABC. Արիզոնայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Մասնավոր ուղղաթիռ է կործանվել Արիզոնա նահանգի Ֆինիքսի մոտակայքում գտնվող լեռներում։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները փորձում են հասնել դեպքի վայր։ Հետաքննությունը կգլխավորի Ազգային տրանսպորտային անվտանգության խորհուրդը։

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին ավիահարվածներ են հասցվել

Այսօր վաղ առավոտից Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին հասցվել են ավիահարվածներ, աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը: Քաղաքում լսվել են պայթյուններ, հրդեհներ են բռնկվել, ամբողջ թաղամասեր մնացել են առանց էլեկտրաէներգիայի: Ենթադրվում է, որ հարվածները հասցրել է Միացյալ Նահանգները: Լրատվամիջոցների տվյալով՝ թիրախավորվել են այդ թվում՝ գեներալիսիմուս Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազան, Ֆորտ Տիունա նավահանգիստը: ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more

Պայթյունների շարք Կարակասում. ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին

https://arm.sputniknews.ru/20260103/pajtjunneri-sharq-karakasum-amn-n-aviaharvatsner-e-hascrel-venesuelaji-majraqaghaqin-97436967.html Պայթյունների շարք Կարակասում. ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին Պայթյունների շարք Կարակասում. ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին Sputnik Արմենիա Կարակասի երկնքում նկատվել են ամերիկյան «Չինուկ» ուղղաթիռներ։ 03.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-03T10:58+0400 2026-01-03T10:58+0400 2026-01-03T11:15+0400 վենեսուելա ամն ռմբակոծություն ռմբակոծիչ ավիաբազա https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/03/97437473_0:6:1083:615_1920x0_80_0_0_9ee3cc4c838c89f73f4c2f6ecc0d0aa6.jpg.webp ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ … Read more