ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա

Կարակասից զանգվածաբար լուրեր են տարածվում այն մասին, որ ԱՄՆ-ը հարձակվել է Վենեսուելայի վրա։ Ըստ ԶԼՄ-ների և ականատեսների տվյալների՝ հարվածներ են հասցվել մի քանի ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների, այդ թվում՝ Ֆորտ Տիունա և Գեներալիսիմուս Ֆրանսիսկո դե Միրանդա բազաներին, ինչպես նաև մայրաքաղաքի հարավում գտնվող նավթաբազային։

Տարբեր թաղամասերում լսվում են պայթյուններ և սիրենաների ձայներ, երկնքում նկատվում են CH-47 Chinook ծանր տրանսպորտային ուղղաթիռներ։

Վենեսուելայի մայրաքաղաքի հարավային շրջանը մնացել է առանց էլեկտրականության։

​Հաղորդվում է ցամաքային ներխուժման փուլի մեկնարկի մասին, որի նպատակն է ճնշում գործադրել իշխանությունների և նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա։

Արդեն կան հաստատված տեղեկություններ, որ ԱՄՆ հատուկ նշանակության ստորաբաժանումները գտնվում են Վենեսուելայի մայրաքաղաքում` ռազմական գործողությունների իրականացման վայրում:

Վենեսուելայի երկնքում երևում են ամերիկյան հարվածային ուղղաթիռներ:

Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Վենեսուելայի հիմնական դաշնակիցներից մեկի` Իրանի ներսում տեղի ունեցող անկարգությունների և արտաքին հովանավորությամբ ահաբեկչական խմբերի ներթափանցման փորձերի համապատկերում:

Արա Պողոսյան, քաղաքագետ

Leave a Comment