Եվրոպան այսօր անվտանգ է․ Ռյուտե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է Եվրոպայի անվտանգության վերաբերյալ իր վստահության մասին։ Ռյուտեն մասնակցում է Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենում Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 19-23-ը։ «Եթե դուք հարցնում եք Եվրոպայի անվտանգության մասին, ապա այո, Եվրոպան անվտանգ է ամուր տրանսատլանտյան հարաբերությունների շնորհիվ», – ասել է նա Դավոսում քննարկման ժամանակ։