Սպիտակ տունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվանել է «Թրամփի տարվա նվաճում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց ուղիղ մեկ տարի անց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ԱՄՆ վարչակազմը անվանել է «նախագահի արտաքին քաղաքականության հիմնական նվաճումներից մեկը», ասված է Սպիտակ տան պաշտոնական հայտարարության մեջ:

Վարչակազմն ընդգծել է, որ 365 օրվա ընթացքում Թրամփը հասել է «իսկապես նշանակալի արդյունքների», ապահովելով «նախագահական վարչակազմի ամենահաջողակ առաջին տարին ԱՄՆ ժամանակակից պատմության մեջ»։

Սպիտակ տան կողմից ներկայացված 365 նվաճումների շարքում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հատուկ նշված է 143-րդ կետում։

Ամերիկյան կողմը նաև հիմնական նվաճումների շարքում է նշել անօրինական ներգաղթի կտրուկ կրճատումը, սպանությունների թվի ռեկորդային անկումը, ԱՄՆ-ում տրիլիոնավոր դոլարների ներդրումների վերադարձը, էներգիայի արտադրության աճը և դաշնային բյուրոկրատիայի զանգվածային կրճատումը։ Հայտարարության մեջ նաև նշվում է մի քանի հակամարտություններին վերջ դրած խաղաղության համաձայնագրերի ստորագրումը։

Նախարարությունը նշել է, որ նախագահն «Ամերիկան՝ ​​առաջինը» քաղաքականությունն իրականացնում է արագացված տեմպերով և մտադիր է շարունակել այդ բարեփոխումները։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի:

Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որը օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:

Leave a Comment