Հայաստանը և Արաբական միացյալ Էմիրությունները կճանաչեն և կփոխանակեն վարորդական իրավունքները

Գործադիրը հավանություն է տվել սեպտեմբերի 30–ին Աբու Դաբիում ստորագրված «ՀՀ և ԱՄԷ ՆԳ նախարարությունների կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին փոխըմբռնման հուշագրի» վավերացմանը: Այս հուշագիրը կկարգավորի Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները։ «Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականները, որոնք ժամանում են … Read more

TRIPP Route-ի շրջանակում ակնկալում ենք ԵՄ կոնկրետ ներդրումներ. Փաշինյան – Նորություններ 04.12.2025

Լուսանկարը` primeminister.am Հայաստանի կառավարությունն ակնկալում է Եվրամիության առարկայական մասնակցությունը TRIPP Route ռազմավարական նախագծին, որի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը կտրուկ աճել է վաշինգտոնյան պատմական համաձայնություններից հետո։ Հիմնական տեքստ՝ Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելի հետ նոր օրակարգի հաստատումը պետք է վերածվի կոնկրետ տնտեսական ծրագրերի։ Ըստ վարչապետի՝ Երևանը շահագրգռված է, որպեսզի ԵՄ-ն ուղիղ … Read more

Հայ եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հավատարմություն են հայտնում Վեհափառին․ անուններ

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ արքեպիսկոպոսներս և եպիսկոպոսներս, որդիական մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա ազգընտիր գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք Եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ։ Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված … Read more

Չփաստարկված մեղադրանքները ոչ մի կանոնական հետևանք չեն կարող ունենալ, բայց կարող են մեծ վնաս հասցնել մեր Եկեղեցու միասնությանը. Հունաստանի հայոց թեմի առաջնորդ

Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանի հայտարարությունը. Այս օրերին անհրաժեշտ եմ համարում կրկին մեկ անգամ հստակեցնել մի հիմնարար ճշմարտություն․ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական, կանոնական և լիիրավ գահակալն է։ Այս իրողությունը հաստատված է մեր Եկեղեցու այն ավանդությամբ, որ «Աստված խառնաշփոթության հեղինակը չէ, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14։33)։ … Read more

Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում

Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում։ Այս մասին զգուշացնում են ԿԲ-ից։ «Վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և … Read more

«Կոռուպցիան և կաշառակերությունն ինչո՞վ են տարբերվում իրարից». Հովիկ Աղազարյան

«Կոռուպցիան և կաշառակերությունն ինչո՞վ են տարբերվում իրարից, եթե տարբերվում են»,- ԱԺ նիստում հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի թեկնածու Վահե Մկրտչյանին հարց ուղղեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Կոռուպցիան միայն կաշառակերությունը չի, տարբեր թերացումներ, նույնիսկ անգործությունը կոռուպցիա է»,- պատասխանեց Վահե Մկրտչյանը: «Կոռուպցիան և կաշառակերությունը ինչո՞վ են տարբերվում իրարից». Հովիկ Աղազարյան

Որ դատավորն է քննելու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված երկրորդ քրգործը

Ինչպես հայտնի է՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված 2-րդ քրեկան գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետի դեմ հարուցված 2-րդ քրեկան գործը մակագրվել է դատավոր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին։ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի … Read more

Դաշտադեմ. Տաշիր համայնքի մեռնող գյուղը

Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, բայց ոչ մի ճանապարհ Դաշտադեմ չի տանում։ Ինչպե՞ս են ապրում կղզիացած Դաշտադեմի բնակիչները։ Տաշիր քաղաքից Տաշիր համայնքի Դաշտադեմ գյուղ հասնելը փորձություն է. ճանապարհ չկա։ Ձմռանն աշխարհի հետ կապը վերջնականապես է կտրվում։ Ինչպե՞ս են պատրաստվում ապրել մեռնող գյուղի բնակիչները։