Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում

Կենտրոնական բանկի անունից զեղծարարները հաճախորդներից գումար են կորզում։ Այս մասին զգուշացնում են ԿԲ-ից։ «Վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: «Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից […]

Leave a Comment