Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը. մանրամասներ — MediaNews

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան՝ հրապարակվել են Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը (հասանելի է այստեղ)։ Դրանց մի մասը՝ մասնավորապես ՄԱԿ-ի ԱԽ 1992, 1993 թվականների բանաձևերը, մինչ այս էլ առկա էին համացանցում։ Հրապարակային փաստաթղթերը փաթեթում ներառվել են՝ բանակցային գործընթացի ամբողջական տրամաբանությունն ի ցույց դնելու համար։ Ո՞րն է ի վերջո հետեւությունը հրապարակված փաթեթից։ Թերեւս այն, … Read more

Երբ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են և տարբեր պատրվակներով պահանջում գումար փոխանցել, մի վստահեք. ՆԳՆ-ն զգուշացնում է

Հարգելի՛ հայրենակից, երբ Ձեզ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են հաղորդագրություն (whatsapp, viber և այլն), ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրված հաշվեհամարին փոխանցել այն (Հիմնականում կրիպտոակտիվներ), մի՛ վստահեք: Այդ մասին ասված է ՆԳՆ ոստիկանության Ֆեյսբուքի էջում: … Read more

Զգոն եղեք. խաբեբաները փորձում են կորզել ձեր բանկային տվյալները և գումարը. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News ՆԳՆ-ն տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ որևէ անձի անունից զանգահարում կամ գրում են հաղորդագրություն (whatsapp,  viber և այլն), ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով  պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին փոխանցել այն (հիմնականում կրիպտոակտիվներ) մի վստահեք: Դրանով դուք … Read more

«Էս պատվերը ՔՊ-ի կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող իմանա, որ իմ ձեռքերը մաքուր են». Վարդան Ղուկասյան

2 Դեկտեմբերի, 2025 «Էս պատվերը ՔՊ-ի կողմից է, մենք մաքուր ենք, ժողովուրդը թող իմանա, որ իմ ձեռքերը մաքուր են»,- այսօր կաշառքի գործով դատական նիստից հետո, ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (լիազորությունները կասեցված են)։ «Եթե հանձնարարականով մի հատ ինձ դատեցին, խոսք եմ տալիս՝ և քննիչները, և՛ դատախազները, և՛ դատավորները պատասխան են տալու։ Իրենց աշխատավարձի համար, … Read more

«Մանկական Եվրատեսիլ 2025»–ում Հայաստանի պատվիրակ Ալբերտը վառեց Երևանի առաջին տոնածառի լույսերը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս խորհրդանշական գործողությամբ մայրաքաղաք պաշտոնապես եկավ ամանորյա հրաշքը․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մանկական «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակ Ալբերտ Արմենակյանը վառել է Երևանի առաջին տոնածառի լույսերը։ Այս խորհրդանշական գործողությամբ մայրաքաղաք պաշտոնապես եկավ ամանորյա հրաշքը։ «Մենք ցանկանում ենք, որ տոնը հնարավորինս երկար տևի։ Այդ պատճառով արդեն դեկտեմբերի 1-ին, ինչպես միշտ, Seasons … Read more

«ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել». Կայա Կալաս

Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են խորացնել գործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: «ԵՄ-Հայաստան գործակցությունը գնալով լավանում է, նոր ռազմավարական օրակարգ ենք ընդունել: Կաջակցենք ձեր բարեփոխումներին, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկիացիային, … Read more

Ինչու է կարմիր հսկա աստղը «երգում»

NASA-ի TESS սարքի դիտարկումները բացահայտել են անսովոր երևույթ․ կարմիր հսկա աստղը տատանումներ է արձակել, որոնք նման են «երգի»՝ ուղղված իր սև խոռոչի զուգընկերոջը։ Դրանք ոչ միայն հնչյունային տատանումներ են, այլև՝ արժեքավոր տվյալներ աստղի ներքին կառուցվածքի ու անցյալի մասին։ Այդ կարմիր հսկան գտնվում է Gaia BH2 երկակի համակարգում՝ մոտ 3800 լուսատարի հեռավորության վրա։ Գիտնականները հայտնաբերել են, … Read more

Դատապարտյալին այցելած անձի մարմնում հայտնաբերվել է թմրամիջոց, նախաձեռնվել է քրվարույթ

Դատապարտյալին այցելած անձի մարմնում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2025թ․–ի հոկտեմբերին դատապարտյալին այցելած անձի մարմնում հայտնաբերվել է թմրամիջոց, քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին՝ քրեակատարողական հիմնարկում պատիժ … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Որ գաք բանավեճի, խայտառակ եք լինելու, ընտրությունը ձերն է, սպասում ենք»․ Ռուբինյան

Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը։ Ռուբինյանը ԱԺ ամբիոնից նախկին նախագահներին հրավիրեց Փաշինյանի հետ բանավեճի, ասելով՝ «խայտառակ եք լինելու»։ Մանրամասները՝ տեսանյութում․

«Սիրելի երեք նախագահներ, բանակցային փաստաթղթերն այսօր հրապարակվեցին, եւ դուք կամ պիտի գաք Փաշինյանի հետ բանավեճի, կամ լռեք առհավետ»

«Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք նախկին նախագահներին հրապարակավ առաջարկեց իր հետ չբանավիճել սուրոգատների՝ իրենց խմբակցության պատգամավորների, իրենց կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների ու լրագրողների միջոցով, գալ եւ բանավիճել կամ լռել առհավետ»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հավելեց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը գտավ մի հանճարեղ ասելիք եւ ասաց՝ հրապարակեք բանակցային փաստաթղթերը։ Ի պատասխան բանավեճի հրավերի … Read more