Փաշինյանին ձայն չեմ տա, ինքը տրնգի ա պարում, խաբում, զոհեր տալիս․ հարցում

5 Դեկտեմբերի, 2025 «Փաշինյանն ասում է որ 2026-ին կստանա ժողովրդի բավական քվեն ու կշարունակի իշխանությունը։ Ձեր կողմից վստահության ձայն կստանա՞»,- այս հարցն է տրվել Սյունիքի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝ տեսանյութում։

Նոր մանրամասներ 42-ամյա կնոջ սպանությունից. ոսկյա զարդերը հանել են ու գրավադրել

42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցը և ականջօղերը գողացել և տարել է գրավադրել։ Մեզ հասած տեղեկությամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաև զարդերը։ Հիշեցնենք, որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։ Ենթադրյալ մարդասպանը … Read more

Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեկտեմբերի 9-ին Բեռլինում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակի տեղակալ Սեբաստիան Հիլլեն: «Երեքշաբթի օրը, մոտավորապես ժամը 16:00-ին, Գերմանիայի կանցլերը կդիմավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բանակցությունները կկենտրոնանան երկկողմ տնտեսական համագործակցության, տարածաշրջանային հարցերի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վրա», – ասել է Հիլլեն։

Սյունիքում սպասում են ՀՀ ոստիկանապետի պարզաբանմանը՝ ի՞նչ հիմքով են ոստիկանները հայտնվել Գորիսի պետական քոլեջում

5 Դեկտեմբերի, 2025 Դեկտեմբերի 4-ին, երբ Գորիսի պետական քոլեջի աշխատակիցները և ուսանողները հրաժարվել էին մտնել լսարաններ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից պահանջելով բացատրություններ՝ իր իսկ կողմից թույլ տված մի շարք ապօրինությունների և կամայականությունների վերաբերյալ, կրթօջախի բակում են հայտնվել Գորիսի ոստիկանները՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։ Այս մասին գրում է Syuniacyerkir.am-ը: Ոստիկաններն այնտեղ զբաղվել են ակնհայտ ինքնիրավչությամբ՝ … Read more

ՀՀ դեսպանը Վրաստանի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Աստղիկ Մաթեւոսյան. «Ակնկալում էինք, որ գուցե դեսպանությունից ավելի բարձր մակարդակի վերաբերմունք կլինի»

«Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի եւ AntiFake-ի նամակը հանձնվեց ԵՄ պատվիրակության անվտանգության աշխատակցին։ Մենք ակնկալում էինք, որ գուցե դեսպանությունից ավելի բարձր մակարդակի վերաբերմունք կլինի Հայաստանում քաղաքական հետապնդումների օրակարգով մեր ուղերձին ի պատասխան։ Բայց նամակը վերցրեց անվտանգության աշխատակիցը։ ԱՄՆ դեսպանության դիմաց մեր ակցիայի ժամանակ, երբ հանձնում էինք նամակը, այնտեղ առհասարակ ընդունված կարգ չէ որեւէ նամակ … Read more

Մարզպետը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքի սոցիալ-տնտեսական ծրագրերն ու Սպանդարյան ջրանցքի վերանորոգումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ … Read more

Եթե երեխան Իտալիա է որդեգրվում, հայտարարվում է՝ վաճառված, իսկ եթե Ֆրանսիա, Շվեյցարիա, ԱՄՆ՝ որդեգրված. Դատախազության և Քննչականի «ճիշտը»

Շուրջ 2 տարի առաջ 168.am-ը սկսեց հետաքրքրվել 2018թ.-ին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո փչված առաջին փուչիկներից թերևս ամենահնչեղներից մեկի ճակատագրով՝ այսպես կոչված՝ ապօրինի որդեգրումների կամ նախկինները «երեխա են ծախել» ահազարհուր գործով, որը արդեն տևական ժամանակ դատարանում է, և որի վերջը չի էլ երևում: Այս թեմայով մենք մի քանի ծավալուն հրապարակումներ ենք արել, որոնցում ցույց ենք … Read more

Գյուղերում կյանքը մեռած է, հարցնում ես իշխանությանը, մի բան են ասում՝ Քոչարյան, Սարգսյան. Նարեկ Կարապետյան

BlogNews.am-ում ներկայացված են հայտնի և սկսնակ բլոգերների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ամենասուր գրառումները հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներով: Կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում՝ հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով:

Արարատի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի չոր զանգված և կանեփի ճյուղեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր հավաստի տեղեկություն, որ Արտաշատ քաղաքի Ստեփանյան փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում ապօրինի պահում և օգտագործում է կանեփի բույսից պատրաստված թմրանյութ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից: Դեկտեմբերի 4-ին քրեական ոստիկաններն այցելեցին տղամարդուն․ նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական … Read more