«Շատ խորհրդանշական էր Եկեղեցուն դավաճանածների հավաքական թշվառությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեղեցում Կճոյանի ու Փաշինյանի համբույրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը, ոչ կանոնավոր պատարագի ընթացքում լկտի արտահայտություններ թույլ տվողներն ու քաղաքացիներից ամոթանք ստացող շրջիկ զանգվածի վարքն այն ամենն է, ինչը նկարագրում է գործող օկուպանտ ռեժիմին:Համաձայնվեք, որ զվարճալի տեսարան է, երբ … Read more

Նարեկ Հովհաննիսյանը հաղթել է հնդիկ Շուբհամին

Դեկտեմբեր 07,2025 21:17 Իր մեկնարկային մենամարտում միավորներով առավելության հասնելով Հնդկաստանի ներկայացուցիչ Շուբհամ Շուբհամի նկատմամբ՝ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը այսօր Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում շարունակեց Հայաստանի հավաքականի անկորուստ ընթացքը։ Երեկոյան մրցահերթում մենք ունենք եւս երկու մասնակից։ Նախ ռինգ կմտնի Ժիրայր Սարգսյանը, իսկ Երեւանի ժամանակով արդեն կեսգիշերին մոտ 71 կգ քաշային կարգում երկրորդ մենամարտը կանցկացնի … Read more

Հայր Ասողիւկը դիմել է իրավապահներին՝ սպառնալիքներ են հնչել․ Լուսանկար ·

Հայր Ասողիկը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախորդ գրառումից հետո իր հասցեին սպառնալից և վիրավորական արտահայտություններ գրող օգտատիկրոջը։ Նա մասնավորապես գրել է․ «Չգիտեմ, թե ով է այս անձը, չգիտեմ, թե արդյո՞ք ինքն իր անվամբ ու դեմքով է հանդես գալիս, սակայն բացահայտորեն բռնության կոչ է անում, որը հանցագործություն է: Առ ի գիտություն պատկան մարմինների»: Related Post … Read more

Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:00-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակի զբոսայգում մառախուղի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել մի քանի սանդուղքներ և ավտոմեքենայի առջևի հատվածով հայտնվել արհեստական լճակում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Այս պահին … Read more

Չելյաբինսկում կայացել է «Կարոտ» հայկական երաժշտության և պարի փառատոնը

07 Դեկտեմբերի 2025, 21:15 Չելյաբինսկում կայացել է հայկական երաժշտության և պարի «Կարոտ» երկրորդ միջտարածաշրջանային փառատոնը։ Միջոցառման շրջանակներում ելույթ են ունեցել ստեղծագործական համույթներ Տյումենից, Օրսկից, Չելյաբինսկից, Եկատերինբուրգից, Մագնիտոգորսկից և այլ քաղաքներից։ Նրանք իրենց կարոտը հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ փոխանցել են ազգային պարերի, հայկական երգերի և երաժշտական գործիքների հնչյունների միջոցով։ Փառատոնին մասնակցել է ավելի քան 300 մարդ։

Վիրավոր գազանների առճակատում․ Նոան և Լեգիան պատրաստվում են մրցաշրջանի ամենալարված ճակատամարտին

Դեկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում սպասվող «Նոա» — «Լեգիա» հանդիպումը դուրս է եկել սովորական եվրոգավաթային խաղի շրջանակներից։ Երկու թիմերն էլ խաղին մոտենում են ծանր հոգեբանական վիճակում, ինչը խոստանում է անզիջում պայքար առաջին իսկ վայրկյաններից։ Վարշավյան ակումբը Երևան է ժամանում «Պիաստից» կրած 0։2 հաշվով ծանր պարտությունից հետո։ Գլխավոր մարզիչ Գոնսալու Ֆեյոյի աթոռը ճոճվում է, … Read more

«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Լիլիթ Խալաթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուներից Լիլիթ Խալաթյանի մասին պատմող տեսանյութ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Դիտումների քանակ3

Հունաստանի ափերի մոտ առնվազն 18 միգրանտ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովը

Առնվազն 18 միգրանտ, որոնք փորձում էին հատել Միջերկրական ծովը փչովի նավակով, զոհվել են, երբ այն շրջվել է Կրետե կղզուց հարավ, հայտնում է Associated Press-ը։ Կողքով անցնող թուրքական առևտրային նավը շաբաթ օրը հայտնաբերել է կիսախորտակված նավակը։ Երկու հոգու հաջողվել է փրկել, մյուսների որոնման փրկարարական գործողությունը շարունակվել է։ Երկրի իշխանություններին դեռ հայտնի չէ, թե որ երկրից են … Read more

Մտել ենք, երգչախմբի հատված գնացել. ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում. «Ազատություն»

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներ Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը «Ազատությանը» պատմել են, թե ինչպես է այսօր իրենց հաջողվել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու երգչախմբի հատվածից բարձրաձայն հնչեցնել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անուններն ու աննկատ մնալ հսկող իրավապահներից։ Վարչապետի ներկայությամբ այսօր պատարագ է մատուցվել Յոթ Վերքում, զեղչվեցին Գարեգին Երկրորդ վեհափառի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները:  Տաթև Սարգսյանցն … Read more