ՀՀ և Եգիպտոսի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

ՀՀ և Եգիպտոսի ՊՆ ղեկավարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

2 դեկտեմբերի 2025 – 12:20 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի ռազմարդյունաբերության պետնախարար Մուհամմադ Սալահ ալ-Դին Մուստաֆայի հետ` քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եգիպտոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը:

Դեկտեմբերի 1-ին, Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Կահիրեում անցկացվող EDEX 2025 միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Leave a Comment