Aurora News | Կոշտան կհավաքի ԵՄ առաջնորդներին․ քննարկումները կապված են ԱՄՆ-ի հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան նախատեսում է Բելգիայում կազմակերպել ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում՝ Եվրոպայի մրցունակությունը քննարկելու համար։ Politico-ի տեղեկացմամբ՝  Կոշտան հայտնել է, որ դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի փետրվարի 12-ին Ալդեն Բիզենի ամրոցում։ Ոչ պաշտոնական քննարկումը կիրականացվի մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ ԵՄ առաջնորդները քննարկել էին Եվրոպական հանձնաժողովի առաջարկը՝ … Read more

Aurora News | Վարորդները տուգանվել են․ արգելվել է առանց ձմեռային անվադողերի վարելը

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 15-ից մինչ օրս առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 2459 վարորդ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ  ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Հավելենք՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով՝ ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու … Read more

Ինչ ձմեռ է սպասվում աշխարհին 2025/26-ին

2025 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբեր Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանները շարունակել են մնալ միջինից բարձր։ Հատկապես տաքացել է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը։ Իսկ հասարակածային գոտում օդի ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, սակայն ընդհանուր սեզոնային միջինները գրեթե զրոյական շեղման սահմաններում են եղել։ Այլ տարածաշրջաններում նույնպես նկատվել է Նինյոյի ինդեքսների թեթև անկում։ Չնայած այս տարբեր անոմալիաներին՝ օվկիանոսի և մթնոլորտի … Read more

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՔԿ–ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ-ին տրված՝ զինվորական ծառայության … Read more

Կեղծ պատրվակներով խախտում են հրադադարը․ Էրդողան.Գազայում 2 միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է (տեսանյութ) Կեղծ պատրվակներով խախտում են հրադադարը․ Էրդողան.Գազայում 2 միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է (տեսանյութ)

Կեղծ պատրվակներով խախտում են հրադադարը․ Էրդողան.Գազայում 2 միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է (տեսանյութ) Կեղծ պատրվակներով խախտում են հրադադարը․ Էրդողան.Գազայում 2 միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է (տեսանյութ)

Երևանում ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը

Երևանում ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը: 12 վարչական շրջանների  286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ: Կարևորելով ծրագրի իրագործումը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում մի շարք նկատառումներ է արել: «Շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել և կարևոր էր, որ ամրագրվեց, որ ծրագիրը պետք է լինի համակարգային, այսինքն՝ ամբողջական լուծումներ են տրվել, բայց տեղ-տեղ թեքահարթակի … Read more

«Հիշում եմ քո ձայնը»․ Բրազիլիայում ցուցադրվել է Արցախի ցեղասպանության և գաղթի մասին ֆիլմը

Աշխարհի հեղինակավոր բուհերից մեկում` Սան Պաուլոյի համալսարանում ցուցադրվել է «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը։ Այն 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած 24-ժամյա պատերազմի և դրան հաջորդած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է և ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման համաժողովի շրջանակում։ Այնուհետև ֆիլմը ցուցադրվել է Լատինական Ամերիկայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքային խորհրդի շենքում` ավագանու անդամ … Read more

Հոնկոնգի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի

Հոնկոնգի բնակելի համալիրներում գրանցված սարսափելի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի, ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։  Հոնկոնգի իշխանությունները դեկտեմբերի 1-ին հայտարարել են, որ չկանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 13 մարդու։ Նշվում է, որ բնակելի համալիրի վերանորոգման համար օգտագործված սխալ նյութերը դարձել են հրդեհի պատճառ։ Հոնկոնգի 32-հարկանի … Read more

«Ես երբեք չեմ ունեցել թանկարժեք մեքենա կամ վարորդ, ինքս եմ պատրաստում, ապրում եմ հասարակ կյանքով». Նատալյա Օրեյրո

«Ես հասարակ մարդ եմ, ինձ դուր է գալիս գեղեցիկը, սիրում եմ հարմարավետություն, ծաղիկներ, հնաոճ իրեր, բայց չունեմ և երբեք չեմ ունեցել թանկարժեք մեքենա, վարորդ, խոհարար: Ես ինքս եմ պատրաստում և ի դեպ՝ ամուսինս նույնպես հրաշալի է պատրաստում: Ես սիրում եմ ճամփորդել և, եթե խոսեմ իմ լյուքս ցանկությունների մասին, դա երևի միայն հարմարավետ ճամփորդություններն են: Մնացած … Read more

«Ուկրաինային 250 մլն եվրո կտրամադրենք»․ Բրեկելմանս | ՄԱՄՈՒԼ.ամ

Նիդերլանդները PURL (Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ) նախաձեռնության շրջանակում Ուկրաինային կհատկացնի 250 միլիոն եվրո՝ հակաօդային պաշտպանության համակարգերի և F-16 կործանիչների համար նախատեսված զինամթերքի համար։ Այս մասին գրել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը X սոցիալական ցանցում։ «Ուկրաինային շտապ անհրաժեշտ է լրացուցիչ ռազմական աջակցություն ռուսական օդային հարձակումների դեմ։ Նիդերլանդները կրկին 250 միլիոն եվրո է հատկացնում՝ ԱՄՆ-ից (PURL) … Read more