Երևանում ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը

Երևանում ավարտվել է թեքահարթակների կառուցման ծրագիրը: 12 վարչական շրջանների  286 հասցեներում կառուցվել է 551 թեքահարթակ: Կարևորելով ծրագրի իրագործումը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստի ընթացքում մի շարք նկատառումներ է արել:

«Շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել և կարևոր էր, որ ամրագրվեց, որ ծրագիրը պետք է լինի համակարգային, այսինքն՝ ամբողջական լուծումներ են տրվել, բայց տեղ-տեղ թեքահարթակի տեսակները սխալ ենք ընտրել՝ ընտրելով մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք էր երեք կողմից մոտեցումներով։ Մեր քաղաքն ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերին, մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ»,- ընդգծել է քաղաքապետը:

Leave a Comment