Aurora News | Կիևը Եվրոպայից 1 միլիարդ եվրո է ակնկալում ամերիկյան զենք գնելու համար

Կիևը նախատեսում է մինչև 2025 թվականի վերջը Եվրոպայից ստանալ ևս մոտ 1 միլիարդ եվրո՝ ամերիկյան զենք գնելու համար, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Ալյոնա Գետմանչուկին: Մինչև տարեվերջ ստանալ լրացուցիչ մոտ 1 միլիարդ եվրո եվրոպական ֆինանսավորում՝ ԱՄՆ-ից զենք գնելու նպատակով։ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպանը Bloomberg-ին տված հարցազրույցում հավելել է, որ Կիևը չափազանց երախտապարտ կլինի … Read more

Aurora News | Հնդկաստանը վառելիք է գնել Հարավային Ամերիկայից՝ ռուսական նավթի փոխարեն. Bloomberg

Հնդկաստանը զգալիորեն նվազեցրել է ռուսական նավթի գնումները՝ արևմտյան սահմանափակումների ուժեղացման պատճառով և այժմ նոր բեռներ է ընդունում Հարավային Ամերիկայի Գայանայից։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը՝ երկու VLCC դասի տանկեր՝ Cobalt Nova և Olympic Lion, սկսել են Գայանայից դեպի Հնդկաստան մատակարարումներ իրականացնել։ Յուրաքանչյուրը տեղափոխում է շուրջ 2 միլիոն բարել նավթ, իսկ բեռնատարները նախատեսվում է, որ կհասնեն Հնդկաստան հունվարի … Read more

Aurora News | Երմակին արգելվել է լքել Ուկրաինան. ծանուցում է ուղարկվել սահմանապահներին

Վերահսկիչ մարմինները ստացել են պաշտոնական ծանուցում, որով սահմանափակվում է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի արտագնա շարժը։ Այդ մասին հայտնել է Վերխովնայա Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Պատգամավորի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը ուղարկվել է երկրի սահմանապահ անցակետեր՝ որպես հանձնարարություն չթույլատրել Երմակի դուրս գալը Ուկրաինայի տարածքից։ Գոնչարենկոն տեղեկությունը հրապարակել է իր Telegram ալիքում։ Պաշտոնական կառույցները դեռ չեն … Read more

Aurora News | Ինչ են քննարկել Զելենսկին և Մակրոնը մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցը տևեց մի քանի ժամ: Զրույցից մանրամասներ է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Մենք քննարկեցինք բազմաթիվ մանրամասներ, սակայն ավելի մեծ ուշադրություն դարձվեց պատերազմի ավարտին ուղղված բանակցություններին և անվտանգության երաշխիքներին։ Խաղաղությունը պետք է լինի իսկապես հուսալի։ Պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Հիմա շատ բան կախված է յուրաքանչյուր առաջնորդի գործողություններից։ Այսօր նախատեսված … Read more

Aurora News | ԱՄՆ-ը համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ կազմում է համաշխարհային խաղաղության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը՝ մատնանշելով միակողմանի ուժի և հարկադրանքի կիրառման օրինաչափությունը։ Այսօր Թեհրանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Էսմայիլ Բաղային լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները բացահայտորեն կիրառում է անզուսպ ուժ Վենեսուելայի կառավարության դեմ իր շարունակական արշավում։ Նա ԱՄՆ որոշումը՝ … Read more

ՆԳՆ-ն՝ վարորդական քննությունների ժամանակացույցի փոփոխությունների մասին

Քաղաքացիներին առավել հասանելի ծառայություն տրամադրելու, ծանրաբեռնվածությունը թոթափելու և հերթերից խուսափելու նպատակով՝ ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին։Մասնավո

Aurora News | Պուտինին չպետք է ներում շնորհենք՝ ռազմական հանցագործությունների համար․ եվրահանձնակատար

Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը չպետք է ազատի Վլադիմիր Պուտինին ռուսական ուժերի իրականացրած ռազմական հանցագործությունների պատասխանատվությունից։  Այս մասին POLITICO-ի հետ զրույցում նշել է ԵՄ արդարադատության հարցերով հանձնակատար Մայքլ ՄաքԳրաթը։ Պաշտոնյայի մեկնաբանություններն արտացոլում են եվրոպական մայրաքաղաքներում լայնորեն տարածված մտահոգությունները, որ ամերիկյան համաձայնագրի նախնական նախագիծը ներառում էր «պատերազմի ընթացքում կատարված գործողությունների համար լիակատար համաներման» խոստում՝ Ռուսաստանը համաշխարհային տնտեսությանը վերաինտեգրելու ծրագրերի … Read more

Aurora News | 1 միլիոն 139 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույք է վերադարձվել պետությանը. Փաշինյան

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել ընդհանուր 40.6 հա մակերեսով հողամասի նկատմամբ: 35 հա մակերեսով հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիոն 139 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 434 միլիոն 700 հազար դրամ է, 5.6 հա մակերեսով հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 182 հազար 700 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն 727 հազար դրամ: Այս … Read more

Aurora News | Հայաստանի որ մասերում են այս պահին տեղումներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։ Ճամբարակի լեռնանցքում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Aurora News | ԵՄ-ը նախատեսում է ընդլայնել Frontex-ի լիազորությունները և թվային վերահսկման գործիքների օգտագործումը

Եվրամիությունը քննարկում է Եվրոպայի սահմանային և ափամերձ պահպանության գործակալության (Frontex) մանդատի հնարավոր փոփոխությունն ու լիազորությունների ընդլայնումը։ Ինչպես հաղորդում է Euractiv-ը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթեր, ԵՄ երկրները դիտարկում են Frontex-ում անօդաչու թռչող սարքերի օպերատորների, կիբերհսկողության ստորաբաժանումների և իրավիճակի վերահսկման համար արհեստական բանականության կիրառմամբ զբաղվող խմբերի ընդգրկման հնարավորությունը։ Frontex-ի մանդատի վերանայումը նախատեսված է 2026 թվականին՝ ինչպես ավելի վաղ … Read more