Հոնկոնգի բնակելի համալիրներում գրանցված սարսափելի հրդեհի զոհերի թիվը հասել է 151-ի, ավելի քան 40 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հոնկոնգի իշխանությունները դեկտեմբերի 1-ին հայտարարել են, որ չկանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 13 մարդու։ Նշվում է, որ բնակելի համալիրի վերանորոգման համար օգտագործված սխալ նյութերը դարձել են հրդեհի պատճառ։
Հոնկոնգի 32-հարկանի ութ շենքերից բաղկացած բնակելի համալիրում հրդեհը սկսվել և արագ տարածվել էր նոյեմբերի 26-ի կեսօրին։ Բնակելի թաղամասում կար 2000 բնակարան, որտեղ ապրում էր ավելի քան 4600 մարդ։