Լուկաշենկոյի հատարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս, ով իր հանրությանը պարբերաբար չի շանտшժում պшտերազմով․ Հակոբ Բադալյան

tert.am ԱԺ նախագահը խրոխտ հայտարարում է, որ Հայաստանում Բելառուսի դեսպանը հետ կգնա, երբ Բելառուսը ներողություն խնդրի Հայաստանից, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։   «Հիրավի՝ ինքնիշխանության ու արժանապատվության բարձունք։ Մեկ էլ, այդ բարձունքից «գլորվում» է նույն մարդը, երբ բանը հասնում է Հաջիեւին արձագանքելու։ Ալիեւի օգնականը ծաղրում է Հայաստանին, … Read more

Կարևորվել է քաղաքական երկխոսությունը․ վարչապետն ընդունել է Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական Միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել երկկողմ քաղաքական ակտիվ երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետևողական զարգացման, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով տարբեր հարթակներում սերտ փոխգործակցության կարևորությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների … Read more

Ռուբեն Վարդանյանի կինը 20 կտավ է նվիրաբերել Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանին

Բարերար, Արցախի նախկին պետնախարար և Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, 20 արժեքավոր կտավներից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին, տեղեկացրել է Վարդանյանի լրատվական ծառայությունը։ «Պատերազմ և խաղաղություն» խորագիրը կրող աշխատանքները հանձնվել են «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին և առաջիկայում կներկայացվեն հանրությանը։ Նվիրաբերված գործերը մաս են կազմում «100 ԿՏԱՎ» հավաքածուի, որն ընդգրկում է սոցռեալիզմի հայ … Read more

3 ոսկե և 6 բրոնզե մեդալ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանի «Դինամո» մարզահամալիրում սեպտեմբերի 10-13-ն անցկացված «Ստեփան Սարգսյանի գավաթ» միջազգային մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել և բրոնզե մեդալներով … Read more

527 ոչ սթափ և 4 155 չամրակապված վարորդ․ պարեկները ներկայացրել են տվյալները • Tribune.am

Սեպտեմբերի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6124 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 203 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 219 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 121 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 19, չամրակապված վարելու՝ 327, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 641, վարելիս … Read more

Կապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

14 Սեպտեմբեր, 2026 18:09 Հասարակություն Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Սյունիքի մարզի Կապան համայնքի Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Ձորաստան, Նորաշենիկ, Շրվենանց, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան, Տանձավեր, Տավրոս և Օխտար բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Խնդրում ենք չանհանգստանալ:

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Մատենադարան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: «Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանը, ինչպես նաև հին ձեռագրերի պահպանման, մշակման և թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների … Read more

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումը

14 Սեպտեմբեր, 2026 18:16 Հասարակություն Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը, որը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան գործընկերության կարևոր բաղադրիչներից է։ Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների … Read more

Ծավում վտանգավոր շեղում է հայտնաբերվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ջուրը

Հաշվի առնելով արձանագրված ցուցանիշի բարձր մակարդակը և այն հանգամանքը, որ նախկինում իրականացված քիմիական հետազոտություններով նման շեղումներ չէին արձանագրվել՝ կրկնակի նմուշառումներ են իրականացվել չորս կետից, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով կրկին արձանագրվել են նույն ցուցանիշները։ Բոլոր պատկան մարմինները զգուշացվել են արձանագրված շեղման մասին` ապահովելու բնակչության ջրապահովման կարիքները: Մինչև ջրի որակի վերականգնումը, … Read more