Հայ օպերային երգիչներ Տաթև Բարոյանն ու Բերջ Կարազյանը սեպտեմբերի 5-ին ելույթ են ունեցել Բանգկոկի Պարի և երաժշտության 28-րդ միջազգային փառատոնի բացմանը, հայտնել է New York City Opera-ի պաշտոնական կայքը։
Նախագծի դիրիժորն ու գործադիր տնօրենը Grammy մրցանակի քառակի հավակնորդ Կոնստանտին Օրբելյանն էր։ Ծրագրին մասնակցել են նաև սոպրանո Մարնի Բրինքրիսը, մեցցո-սոպրանո Եկատերինե Բուչիձեն, տենոր Դարիո Դի Վիետրին, բարիտոն Ֆրանկո Պոմպոնին, ջութակահար Ասի Մատատիասը և թավջութակահար Քրիստինա Ռեյկո Կուպերը։
Փառատոնն անցկացվում է 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 17-ը Թաիլանդի մշակութային կենտրոնում։
