«Ի՞նչ է PMCG-ն․ որտեղ է աշխատելու Արմեն Գրիգորյանը և ի՞նչ կապ ունի ընկերությունը TRIPP-ի հետ»

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր աշխատանք ունի․ նա միացել է Policy and Management Consulting Group-ին (PMCG)՝ որպես ավագ խորհրդական։ Առաջին հայացքից խոսքը միջազգային խորհրդատվական հերթական ընկերության մասին է։ Սակայն PMCG-ի գործունեության ուղղությունները, ֆինանսավորման աղբյուրները, Հայաստանում իրականացրած ծրագրերն ու հատկապես Արմեն Գրիգորյանի համար նշված նոր գործառույթներից մեկը բավական հետաքրքիր պատկեր են բացում։ Ուշագրավ մանրամասն․ … Read more

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվել․ կա վիրшվոր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Պետրոս Ա․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Հայաստանում … Read more

Այս աշխարհում բոլոր լավ բաները հենված են բարոյականության, սիրո և հարգանքի, ներդաշնակության ու նվիրումի վրա

09.09.2026 | 20:08 Ընտանիքի մոդելը մեկն է՝ իմաստուն մեծեր, հարգալից փոքրեր, սեր, հարգանք, հոգատարություն՝ միմյանց հանդեպ, դերերի ճիշտ բաշխում, պատասխանատվություն և նվիրում, ստեղծում, փոխանցում: Սա ոչ միայն հայկական ընտանիքի մոդելն է, այլև, առհասարակ, համամարդկայինն է: Հայկական ընտանիքը իր առանձնահատկություններով նույնիսկ գերազանզել է այս մոդելը՝ երեխայապաշտությամբ և տղամարդու՝ պաշտպանի, տան կերկարող ձեռքի (ըստ ավանդույթի) հանդեպ առանձնակի հարգանքով, մյուս … Read more

Իրանում տնտեսական վիճակը սրվում է — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ-ն իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանը Հորմուզում հարվածել է 10 նավի, որոնցից 2-ը՝ ամերիկյան։ Փոխադարձ հարվածները հաջորդել են Վաշինգտոնի այն հայտարարությանը, որ պատժամիջոցներ են սահմանվել 36 թիրախների նկատմամբ, այդ թվում՝ 27 իրանական ավիաընկերության։ Օգոստոսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր Թրամփի վարչակազմի քաղաքականության փոփոխության մասին, ըստ որի՝ Վաշինգտոնը ռազմական գորժողություններից  անցնում է տնտեսական պատերազմի, որը, … Read more

«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ

Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է․ «ՀՀ քննչական կոմիտեի կողմից 2026 թ. սեպտեմբերի 1-ին և 4-ին իրականացված խուզարկությունների վերաբերյալ․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և 4-ին ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի կողմից, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, իրականացվել են խուզարկություններ։ Պաշտպանության կողմը հարկ էհամարում հանրության և իրավապահ մարմինների ուշադրությանը ներկայացնել … Read more

Առաջարկվում է խոշորացնել Վանաձոր և Արարատ համայնքները

Առաջարկվում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։ Նման կարգավորում է առաջարկել ՀՀ Կառավարությունը՝ փոփոխություններ առաջարկելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Օրենսդրական առաջարկը Տարածքային կառավարման և շրջակա … Read more

ԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարչին Բոսացկու՝ Հայաստան այցի շրջանակներում, կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, «Էնթերփրայզ Արմենիա»-ի և պետական այլ շահագրգիռ կառույցների, ինչպես նաև Լեհաստանի պետական կառույցների և պետքարտուղար Բոսացկուն ուղեկցող գործարար … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 10 հազար դրամ՝ փողոցը սխալ վայրով անցնելու համար. ինչո՞ւ է խստացվել հետիոտների վերահսկողությունը

Արդեն որոշ ժամանակ է՝ ոստիկանության ծառայողները Երևանի տարբեր փողոցներում հսկողություն են իրականացնում՝ քաղաքացիներին հորդորելով երթևեկելի հատվածը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով։ Ոստիկանության ուշադրության կենտրոնում են հատկապես այն քաղաքացիները, որոնք փողոցն անցնում են չնախատեսված վայրերում։ Նման խախտում արձանագրելու դեպքում քաղաքացին տուգանվում է 10 հազար դրամի չափով։ Ոստիկանությունից քաղաքացիներին հորդորում են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և փողոցն … Read more

«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ Կոմիտասի երաժշտությունը հնչեց Իտալիայում

09 Սեպտեմբերի 2026, 20:00 «Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի։ Սեպտեմբերի 8-ին՝ Մխիթար Աբբահոր ծննդյան 350—ամյակի տոնակատարությունների շրջանակում, Սուրբ Ղազար կղզում, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնի և Մխիթարյան միաբանության հիմնադրման տարեդարձի առիթով, երգչախմբերը մասնակցել են գոհաբանական Սուրբ և Անմահ Պատարագին։ Միջոցառմանը ներկա ենեղոլ Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր … Read more

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրենյանց – Live News

Եվրոպական հանձնաժողովը վաղաժամ է համարել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար կոնկրետ ժամկետ սահմանելը, գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակ Պաուլա Պինյոն, անդրադառնալով մինչև 2029 թվականը վիզային ռեժիմի ազատականացման հասնելու Երևանի ծրագրերին, արձանագրել է՝ «դեռ շատ վաղ է նման ճշգրտության համար»։ Այս հայտարարությունը էական կոնտրաստ է բացահայտում Երևանի և … Read more